ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ երգիչները և երգչուհիները, նույնիսկ հայրենասիրական երգեր երգողները, տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել։ Այդ մասին երկուշաբթի հայտնեց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։
«Բոլորս գիտենք, որ մեր երգիչներն ու երգչուհիները հարսանիքներում երգելու համար, օրինակ, որոշակի գումարներ են վերցնում։ Համապատասխանաբար, նրանց պետք է հայտարարագրեր ներկայացնեն և հարկեր վճարեն»,– ասաց Անանյանը։
Նա հիշեցրեց, որ նման օրինական պահանջը գոյություն ունի արդեն 25 տարի։ Անանյանն ավելացրեց, որ մինչև սեպտեմբերի վերջ դեռ ժամանակ կա, և շատերը կարող են օգտվել այդ հնարավորությունից ու հայտարարագրեր ներկայացնել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում