Հաղորդավարը ձեռք է տվել Սքարլեթ Յոհանսոնի կրծքերին․ տարիներ առաջ տեղի ունեցած այս դեպքը ցնցել է համացանցը (ՎԻԴԵՈ)
17:29
22 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Սոցցանցերի օգտատերերը տեսել են, թե ինչպես է «Ոսկե գլոբուս» արարողության հաղորդավարը վարվել երիտասարդ Սйարլեթ Յոհանսոնի հետ և չեն կարողանում ուշքի գալ։ Այս մասին հաղորդում է medialeaks.ru-ն։
Twitter-ի օգտատերերից մեկը կիսվել է մի տեսանյութով, որն արվել է «Ոսկե գլոբուսի» 63-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Դա եղել է 2006 թվականին, այդ ժամանակ դերասանուհին ընդամենը 22 տարեկան էր։
Հարցազրույցի ժամանակ արարողության հաղորդավար՝ հայտնի դիզայներ Այզեկ Միզրահին, հանկարծակի հայտարարում է, որ ցանկանում է «զգալ» դերասանուհու կուրծքը։ Առանց Սքարլեթի համաձանյությունը ստանալու՝ նա սկսում է շոյել աղջկա կուրծքը։
Загружается новость ... "Лево"
Ավելի ուշ Սքարլեթը խոստովանել է, որ այդ պահին սարսափել է տեղի ունեցածից։ Նա նշել է, որ դա իր կյանքի առաջին հարցազրույցն է եղել, և ինչ-որ անծանոթ մարդ նման բան է արել։Դերասանուհին ասել է, որ իր գլխում այդ պահին մի միտք է եղել․ «Աստվա՛ծ իմ, սա տեղի է ունենում ուղիղ եթերում»։
Twitter-ի շատ օգտատերեր առաջին անգամ են տեսել այդ տեսանյութը, քանի որ նրանց մեծ մասը 2006 թ․-ին դեռ երեխա է եղել։ Նրանք իրենց զզվանքն են արտահայտել կատարվածի հանդեպ։
Դիզայներն իրեն արդարացրել է նրանով, որ ինքն ուղղակի ցանկացել է հասկանալ, արդյո՞ք դերասանուհին զգեստի տակ կրծկալ կրում է, թե ոչ։-0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում