ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մի քանի բրիտանական համալսարանների աշխատակիցները կարողացել են վերստեղծել եգիպտական քուրմի ձայնը, ով ապրել է 3 հազ տարի առաջ, հաղորդում է
korrespondent.net–ը։
Խոսքը եգիպտական Նեսյամուն քրմի մասին է։ Մասնագետները ուսումնասիրել են նրա ձայնալարարերը, կոկորդը ու կարողացել պարզել, թե ինչպիսին կարող էր լիներ նրա ձայնը։ Դրա համար օգտագործվել է տոմոգրաֆ սարք, եռաչափ սկաներ և 3D պրինտեր։
Ինժեներները ստեղծել են եռաչափ մոդելը քուրմի կոկորդի, լեզվի, ձայնալարերի և խոսքային այլ օրգանների, որոնք տպագրել են 3D պրինտերով։ Ստացված օրինակները միացվել են արհեստական կոկորդին։ Ինչից հետո գիտնականները մումիայից այս ճանապարհով են ստացել են «neh» բառի արտասանությունը։
«Փորձարկումը բացառիկ հնարավորություն է ընձեռում լսել վաղուց մահացածի ձայնը»,– մեկնաբանել է գիտական աշխատանքը Յորքի Համալսարանի հնագիտության պրոֆեսոր Ջոան Ֆլեթչերը։
Նշվում է, որ այս քուրմն ապրել է Ռամզես XI փարավոնի օրոք, այսինքն մ.թ.ա. 1099 և 1069թթ.–ի միջև։ Մեծ Բրիտանիայում մումիան պահպանվում էր Լիդս քաղաքի թանգարանում։–0–