Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքները 25 տոննա մարդասիրական բեռ են ուղարկել Հայաստան․ բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները (ՖՈՏՈ)
23.10.2020,
20:25
Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական հումանիտար ուղեբեռը․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը: Այս մասին ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Facebook-յան էջում։
Загружается новость ...
"Право"
Նշվում է, որ 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:
Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։
«Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-