Ֆլորենցիայում վերաբացվել են «գինու պատուհանները»․ դրանք ստեղծվել են դեռևս ժանտախտի ժամանակ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Իտալիայի Տոսկանա նահանգի մայրաքաղաքում՝ Ֆլորենցիայում վերաբացվել են «գինու պատուհանները», որոնք հորինվել էին 17-րդ դարում բուբոնային ժանտախտի համաճարակի ժամանակ ցածր դասի մարդկանց գինու անհպում վաճառքի համար: Այս մասին հայտնում է Գինու պատուհանների ասոցիացիան (Wine Window Association), հաղորդում է Daily Afisha-ն։
2015-ին ստեղծվել է Գինու պատուհանների ասոցիացիան, որը սկսեց կատալոգիզացնել այս կարանտինային պատմական ժառանգությունը: 400 տարի անց, պատուհանները նորից պետք եկան. կազմակերպությունը որոշել է նորից օգտագործել դրանք, որպեսզի մարդկանց հիշեցնի սեփական պատմության նկատմամբ հարգանքի մասին: Այժմ այս պատուհանների միջոցով ոչ միայն գինի է մատուցվում, այլև այլ ըմպելիքներ և պաղպաղակ:-0-