Facebook-ը հայտնել է, թե երբ վերջնականապես կանհետանա կայքի դասական տարբերակը

21.08.2020, 16:45
Շուտով կգործի Facebook-ի միայն նոր տարբերակը․ հին դիզայնն այևս հասանելի չի լինի
Facebook-ը հայտնել է, թե երբ վերջնականապես կանհետանա կայքի դասական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Facebook-ի հին, արդեն դասական դարձած վեբ-ինտերֆեյսը սեպտեմբերից անհետանալու է, փոխանցում է IXBT.com-ը:

Ավելի վաղ արդեն Facebook-ը հնարավորություն էր տվել օգտատերերին միանալ նոր ինտերֆեյսին՝ պահպանելով նաև հնին վերադառնալու հնարավորությունը:

Загружается новость ... "Лево"
«Մենք բարեփոխումներ ենք մտցրել նոր Facebook-ում և ուրախ ենք, որ բոլորը կարող են փորձել նոր դիզայնը: Մինչ ավանդական Facebook-ն անհասանելի կդարձնենք սեպտեմբերին, հույս ունենք, որ հնարավորություն կտաք մեզ իմանալ՝ ինչպես ավելի լավը դարձնել այն»,- հայտարարել են ընկերությունից: 

Նշվում է, որ ինտերֆեյսի առանցքային և նոր գործառույթներից են դիզայնի թեթևությունը, ավելի մեծ տեքստը, արագ բեռնվելը և «մութ» ռեժիմը: 

Facebook-ի նոր ինտերֆեյսը ներկայացվել է 2019-ին: Այն որոշ լուծումներով նման է Facebook-ի բջջային հավելվածին: Փոփոխվել է նաև ընկերության տարբերանշանը:-0-