Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)

20.08.2019, 10:31
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։

«Մենք համաձայն ենք»,– գրել է դերասանն իր Instagram–ում։ Լուսանկարը հավաքել է ավելի քան 12.6 մլն լայք։

Պսակադրության պաշտոնական արարողությունը կայացել է օգոստոսի 18–ին Հավայան կղզիներում։

Ջոնսոնն ու Խաշիանն ունեն երկու դուստր` 2015 թվականին ծնված Ժասմինը, և Թիանան, որը ծնվել է 2018 թվականին։ -0-