Դիմա Բիլանը դեռ անվասայլակով է. «Շուտով վազելու եմ» (ՎԻԴԵՈ)
03.03.2019,
15:47
Երկուշաբթի 37-ամյա Դիմա Բիլանին շտապ վիրահատել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի 37-ամյա Դիմա Բիլանին շտապ վիրահատել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Արտիստը հիվանդանոցում է հայտնվել նրանից հետո, երբ սայթաքել է և կոտրել ոտքը երկու տեղում, գրում է Կոմսոմոլսկայա պրավդա-ն:
Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել: Սակայն երգիչն առայժմ անվասայլակի վրա է: Հիվանդանոցից նա իր վիդեոբլոգում պատմում է պացիենտի առօրյայի մասին:
Բիլանի խոսքով, վիրահատության պատճառով ինքը տեղափոխել է համերգները բազմաթիվ քաղաքներում: Սակայն մարտի կեսին նա ստիպված կլինի լքել հիվանդասենյակը` անվասայլակով 15-րոպեանոց համերգ տալու համար: Դա մի կորպորատիվ է, որը հնարավոր չէ չեղարկել: Իսկ ավելի ուշ արտիստը խոստանում է անցնել նաև հյուրախաղերի` սկսելով ոչ մեծ հարթակներից:
Դիման չի բացառում, որ «Բիլան մոլորակ» շրջագայության ընթացքում նրան բժիշկ կուղեկցի, ով կհետևի հետվիրահատական ընթացքին: «Ամեն ինչ արդեն լավ է. Շուտով վազելու եմ»,- երկրպագուներին հանգստացրել է երգիչը: -0-