Դիետոլոգները նշել են լավագույն մթերքները նախաճաշի համար

17.08.2019, 12:06
Դիետոլոգները նշել են, թե ինչ տեսք պետք է ունենա ճիշտ և լիարժեք նախաճաշը
Դիետոլոգները նշել են լավագույն մթերքները նախաճաշի համար
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգները նշել են, թե ինչ տեսք պետք է ունենա ճիշտ և լիարժեք նախաճաշը, գրում է replyua.net–ը` հղում անելով «ТелеНеделя»–ին։

Մասնագետներն, ինչպես միշտ, ուշադրություն են դարձնել այն հանգամանքին, որ նախաճաշը պետք է առավելագույնս հագեցնի օրգանիզմը։ Սակայն դա չի նշանակում, որ ուժ հավաքելու համար հարկավոր է վազել սառնարանի մոտ քնից արթնանալուց անմիջապես հետո։ Արթնանալուց հետո խորհուրդ է տրվում խմել մաքուր ջուր։ Շատ լավ կլինի մաքուր ջրի մեջ ավելացնել մեկ կտոր կիտրոն։ Դա թույլ կտա մաքրել ստամոքսը երեկոյան սննդից։

Загружается новость ... "Право"

Մասնագետները նաև ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ ջուր պետք է խմել հենց ուտելուց առաջ, ոչ թե դրա ժամանակ կամ դրանից հետո։ Այդպիսով կարելի է կանխել սննդի փտման պրոցեսը ստամոքսում, ինչը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի բազմաթիվ խնդիրների։

Դիետոլոգները պնդում են, որ նախաճաշը պետք է ներառի բավականին մեծ քանի սպիտակուցային մթերք։ Միաժամանակ կարևոր է սպիտակուցը համալրել ցիտրուսային մրգերով կամ թեթև աղցանով, ինչը կխթանի սպիտակուցային մթերքների արագ յուրացումը։ –0–