Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա

11.04.2022, 16:25
Ներկայացնում ենք անհավանական դիետա, որի միջոցով կարելի է 5 օրում նիհարել մինչև 6 կիլոգրամ
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ներկայացնում ենք անհավանական դիետա, որի միջոցով կարելի է 5 օրում նիհարել 6 կիլոգրամ, գրում է fithacker.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Եվ այսպես

Օր առաջին

Նախաճաշ – 2 խաշած ձու, 1 մեծ նարինջ, 1 քերած գազար, մեկ բաժակ սուրճ
Ճաշ – 1 խնձոր և 10 խոշոր սալոր
Ընթրիք – մեկ բաժակ կեֆիր կամ յոգուրտ

Օր երկրորդ

Նախաճաշ – մեկ կտոր ոչ յուղոտ պանիր, մեկ բաժակ սուրճ
Ճաշ – խաշած ձու
Ընթրիք – 2 տանձ կամ 2 նարինջ

Օր երրորդ

Նախաճաշ – 2 բաժակ կաթ
Ճաշ – լոլիկից և վարունգից պատրաստված աղցան, որի վրա կարելի է լցնել բուսայուղ կամ ձիթապտղի յուղ, մեկ բաժակ խնձորի հյութ
Ընթրիք – մեկ բաժակ կաթ, որի մեջ կարելի է ավելացնել մի գդալ մեղր

Օր չորրորդ

Նախաճաշ – գիշերը սառը ջրում թրջած վարսակափաթիլ (մեկ բուռ), քաղցր թեյ
Ճաշ – բանջարեղեն (անսահմանափակ)
Ընթրիք – կեռաս, ելակ, դեղձ և նարինջ (500 գրամից ոչ ավել)

Օր հինգերորդ

Նախաճաշ – մրգային յոգուրտ, 1 հատ նարինջ, ոչ յուղոտ կաթնաշոռ
Ճաշ – թարմ կաղամբից և մեկ ձվից պատրաստված աղցան
Ընթրիք – մեկ կտոր պանիր, մեկ բաժակ կեֆիր

Այս ընթացքում կարելի է խմել սովորական ջուր։ –0–