Դավիթ Մանուկյանն իր նոր մեքենայի մասին երգ է թողարկել (ՎԻԴԵՈ)

18.06.2020, 19:35
Դավիթ Մանուկյանն իր նոր մեքենայի մասին երգ է թողարկել․ ՎԻԴԵՈ
Դավիթ Մանուկյանն իր նոր մեքենայի մասին երգ է թողարկել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․ /նովոստի-Արմենիա/․ Բլոգեր Դավիթ Մանուկյանը, ով հայտնի է Dava մականունով, ցույց է տվել իր նոր մեքենան՝ ծածկված սև ծածկոցով և չելենջ սկսել իր նոր երգով՝ «Սև բումեր» (Черный бумер) հայտնի երգի ժամանակակից տարբերակով:

Загружается новость ... "Право"
Տեսանյութում , որը Մանուկյանը հրապարակել է իր TikTok էջում, նա և պարուհի, բլոգեր Անաստասիա Մալիշեվան պարում են իր նոր էքսկլյուզիվ մեքենայի ֆոնին, որը նա դեռ շարունակում է գաղտնի պահել:
«Ցույց եմ տալիս մեքենաս, ով կարող է գուշակել մոդելը: Ես մարտահրավեր եմ նետում իմ նոր երգով, նկարահանիր և նշիր #давачёрныйбумер հեշթեգը, հաղթողներին կընտրեմ ուղիղ եթերում»,- գրել է բլոգերը՝ տեսնյութին կից։

Մանուկյանը ռուս ռեփեր Սերյոգայի հետ միասին ձայնագրել է հայտնի «Սև բումեր» (Черный бумер) երգի նոր տարբերակը, որը հանրաճանաչ էր 2010 թ.-ին։

Ավելի վաղ Բլոգերը հայտնել էր, որ էքսկլյուզիվ մեքենա է գնել, որն առաջինն է Ռուսաստանում։-0-