Բժիշկները նշել են լավագույն մթերքն իմունիտետի ամրապնդման համար

17.01.2023, 12:47
Գիտնականները նշել են լավագույն մթերքը, որն ամրապնդում է իմունիտետը
Բժիշկները նշել են լավագույն մթերքն իմունիտետի ամրապնդման համար
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Իմունային համակարգի առողջությունը գրեթե 70%-ով կախված է աղիների միկրոֆլորայի վիճակից, ընդ որում կարելի է այնպես անել, որ աղիների բջիջներն ավելի ակտիվ ու առողջ լինեն: Նման կարծիք են հայտնել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, գրում է medikforum–ը` հղում անելով Science–ին։

Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է օգտագործել մանրաթելային սնունդ։

Ամերիկացի հետզոտողները եկել են այն եզրակացության, որ սննդային մանրաթելերը լավագույն սնունդն են աղիների բակտերիաների համար: Երբ մանրաթելերը յուրացվում են աղիքային միկրոբիոմի կողմից, արտազատվում են նյութեր, որոնք բարելավում են մարմնի պաշտպանիչ ֆունկցիաները:

«Աղիքային բակտերիաները նախընտրում են մանրաթելային սնունդ: Երբ այն լուծվում է առաջանում են կարճ շղթայական ճարպաթթուներ, որոնք կարող են խթանել իմունային բջիջների ընկալիչները, դա ակտիվացնում է իմունային համակարգի հակամանրէային ռեակցիաները», - նշում են գիտնականները:

Մինչ այս եզրակացության գալը, հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես են օրգանիզմում փոխազդում աղիքային միկրոօրգանիզմները, իմունային համակարգի բջիջները և կոլոնոցիտները (հաստ աղիքի լորձաթաղանթի բջիջները): Ըստ նրանց՝ մարդու պաշտպանությունը հիվանդություն առաջացնող պաթոգեններից մեծապես կախված է ռեզիդենտ բակտերիաների ակտիվությունից, որոնք գործում են կոլոնոցիտների հետ համատեղ։ Երբ մարդն օգտագործում է մանրաթելերով հարուստ սնունդ, կոլոնոցիտներն այնպես են անում, որ ռեզիդենտ բակտերիաները մաքսիմալ պաշտպանված լինեն և չմահանան։

Սննդային մանրաթելերի լավագույն աղբյուրներն են բուսական մթերքները՝ հատապտուղները, բանջարեղենն ու մրգերը, ընկույզը:–0–