Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը

07.04.2019, 18:45
Պարզվել է ցավազրկողների գլխավոր վտանգը։
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Միլանի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցավազրկողների լայն կիրառումը կապված է սրտային անբավարարության պատճառով հոսպիտալացման դեպքերի թվի ավելացման հետ։ 

Ցավազրկողներում պարունակվող նյութերը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ են։ 

Ինչպես գրում է Lenta.ru–ն, հղում անելով Medicalxpress հրատարակությանը, գիտնականները վերլուծել են ցավազրկողներ ընդունող 10 մլն հիվանդների տվյալները Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Իտալիայում։ 

Загружается новость ... "Лево"

Նրանք բացահայտել են հոսպիտալացման ավելի քան 92 հազար դեպք և ստուգել, թե հիվանդանոցում հայտնված մարդկանցից յուրաքանչյուրը ինչ դեղորայք է ընդունել և ինչ չափաբաժնով։ 

Պարզվել է, որ դիկլոֆենակը, իբուպրոֆենը, ինդոմետացինը, կետորոլակը, նապրոկսենը, նիմեսուլիդը, պիրոկսիկամը և նման դեղամիջոցները բարձր չափաբաժիններով կրկնակի ավելացնում են սրտի անբավարարության ռիսկը։ Չնայած այդ արդյունքները ստացվել են օբսերվացիոն ուսումնասիրությունների արդյունքում և այդ պատճառով չեն նշում պատճահետևանքային կապը, փորձագետները խորհուրդ են տալիս զգուշությամբ օգտագործել ցավազրկողները։

 Սրտաբանության եվրոպական միությունը, օրինակ, նախազգուշացնում է, որ դիկլոֆենակի ցանկացած չափաբաժին վնասակար է օրգանիզմի համար։ Մասնագետները նաև նշում են, որ պակաս ռիսկային է իբուպրոֆենի օգտագործումը։–0–