ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Sotheby's աճուրդի տունը վաճառքի է դրել աշխարհի ամենաթանկ ականջօղերը, որոնք գնահատվել են 50,5 մլն դոլարից մինչև 68 մլն դոլար:
Ինչպես հայտնում է
ՏԱՍՍ-ը, հղում անելով աճուրդի տանը, երկու զույգ ականջօղերը, որոնք կներկայացվեն Ժնևում մայիսի 16-ին ծրագրված առքուվաճառքում, հազվագյուտ ադամանդներից են:
Загружается новость ...
"Право"
Դրանցից մեկը կոչվում է «Ապոլոն երկնագույն» (The Apollo Blue), որը կշռում է 14,54 կարատ և գնահատվում է 38-50 մլն դոլար: Քարը բարձր կարգի մաքրություն ունի՝ «առանց ներքին և արտաքին թերությունների»: Դրա ֆիզիկական IIb տեսակն այնքան հազգագյուտ է, որ դրան պատկանում է աշխարհում արդյունահանվող ալմաստների ընդամենը 0.5 տոկոսը:
Երկրորդ ադամանդը կոչվում է «Արտեմիս վարդագույն» (The Artemis Pink): 16 կարատ քաշով թանկարժեք քարն այդքան բարձր կարգի մաքրություն չունի, քանի որ մանր ներամփոփումներ ունի: Դրա Iia տեսակը նույնպես հազվագյուտ է, բայց ոչ «Ապոլոն երկնագույն»-ի չափով: Այդ պատճառով դրա արժեքը կրկնակի փոքր է, բայց միևնույն է՝ տպավորիչ է՝ 12,5-18 մլն դոլար:
Քարերը կներկայացվեն աճուրդում երկու առանձին լոտերի տեսքով: -0-