Ալեքսեյ Չումակովը հերքել է հայկական երգ «գողանալու» մեղադրանքները (ՎԻԴԵՈ)
19:36
15 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքները, թե ինքը գողացել է «Երգ սիրո մասին» երգը հայ երգչից։ Այս մասին երգիչը գրել է իր Instagram–յան էջում։
«Ինձ հաճախ գրում են, որ ես գողացել եմ այս երգը հայ երգչից... Այդ թվում, որ գողացել եմ վրացի երգչից... Լավ իրազեկված մարդիկ գրում են, որ գողացել եմ այն իսպանացի երգչից... Կոշտ են գրում, մոտավոր այսպես. «Ինչպես ես, ընդհանրապես, համարձակվել. մենք հիասթափվեցինք։ J Ուրեմն, սիրելիներ` նրանք, ովքեր շտապում են հիասթափվել. այս երգը չի պատկանում ոչ հայ, ոչ էլ վրացի երգչին։ ։)) Այս երգը հիասքանչ Ալեխանդրո Սանսինն է»,– գրել է Չումակովը։
Երգիչը նշել է, որ չի գողացել երգը, այլ ստորագրել է պայմանագիր, որով ինքն ունի «այդ հիասքանչ երգը կատարելու լիարժեք թույլտվություն», և որ Ալեխանդրոն և նրա ներկայացուցիչները տեղյակ են այդ մասին։ Հակառակ դեպքում, ինքը չէր կարողանա այդ երգը ներառել իր ալբոմում և պաշտոնապես թողարկել տեսահոլովակը։
«Մի շտապեք պիտակավորել, թողեք այդ հին սիրելի մտահղացումը (չշփոթել հին մասնագիտության հետ, չնայած գործունեության այս երկու ուղղությունները նույնն են), այլ պարզապես վայելեք երաժշտությունը»,– կոչ է արել Չումակովը։ –0–
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին
Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր