418.04
4.21
392.6
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»․ ՊՆ-ն մանրամասնում է

12:38
16 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում»,- գրել է նա։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի ավելի քան 10 հարվածային ԱԹՍ:

Загружается новость ... "Право"
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների հետևանքով hակառակորդի արձակած կրակից մահացել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Իսկ ավելի վաղ ևս երկու զինծառայողներ էին զոհվել հակառակորդի կրակոցից՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել:-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
15:49
19 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները