415.24
4.83
386.52
+27
Եղանակը Երևանում
Հայ

Զկրտալ, հորանջել, փռշտալ, ձգվել... ի՞նչ է օրգանիզմը փորձում ասել մեզ մարմնի լեզվով

17:37
19 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մեզ հետ այնպիսի՜ բաներ են կատարվում: Իսկ մենք նույնիսկ չենք մտածում, թե ինչու՞: Օրինակ, պառկած ենք լոգարանում, լոգանք ենք ընդունում, իսկ մեր մատների բարձիկներն այդ ընթացքում կնճռոտում են: Կամ երբ զկրտում ենք, ջուր ենք խմում փոքր կումերով և չգիտենք, թե ինչու՞:

Մեր բոլոր «ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է հրաշալի սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը: Եվ այսպես, ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը:

1. Հորանջում ենք

Հորանջելու պատճառը հիպոքսիան է, երբ ուղեղը թթվածնի պակաս ունի: Հենց այդ պատճառով մենք ոչ թե սովորական, այլ ուժեղացրած շնչի կարիք ունենք (ուժեղ և խորը): Հորանջելու ժամանակ մենք ավելի շատ օդ ենք ներշնչում, քան ուղղակի շնչելիս: Շնչուղիները բացվում են, և ավելի շատ թթվածին է անցնում արյան մեջ: Ինչու՞ ենք հորանջում, երբ քնել ենք ուզում կամ ուղղակի հոգնած ենք: Հոգնածության հետևանքով հյուսվածքներում կուտակվում է ածխաթթու գազի ավելցուկ, ուստի առաջանում է թթվածնի պակաս: Մենք նաև հորանջում ենք, երբ ձանձրանում ենք կամ երբ պետք անենք այն, ինչ չենք ուզում: Եվ դա բացատրելի է: Երբ մենք «չուզելով» ենք աշխատում, շատ ավելի արագ ենք հոգնում: Եվ կրկին հոգնածություն է առաջանում, և մենք հորանջում ենք՝ թթվածին ստանալու համար:

Իսկ գիտե՞ք, թե ինչու է հորանջելը վարակիչ: Երբ ինչ-որ մեկը հորանջում է, նրանից հետո բոլորը սկսում են հորանջել: Հոգեբաններն ասում են, որ այդ «վարակը» մեզ է հասել մեր նախնիներից. հին ժամանակներից բոլորը ասես հրամանով հորանջում էին, երբ ցեղախումբի մարդիկ միաժամանակ պառկում էին քնելու: Ճիշտ է, սա դեռ տեսություն է:

2. Փռշտում ենք

Քթի խոռոչներում փոշի է կուտակվում, լորձաթաղանթը չորանում է և գրգռվում, գրգռվում են նյարդային վերջավորությունները, և մենք փռշտում ենք: Փռշտոցի արդյունքում տեղի է ունենում կտրուկ արտաշունչ, որն օգնում է «դուրս շպրտել» քթից ավելորդությունները, որպեսզի ոչ մի աղբ չհայտնվի քթըմպանում կամ ավելի խորը: Այսինքն, փռշտոցը պաշտպանական ռեակցիա է: Ի դեպ, փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի արագությունը 130 կմ/ժ է: Եթե մարդ փռշտում է իրար հետևից 2-3 անգամ, ապա ոչ մի վտանգավոր բան չկա:

Սակայն 10-ից ավել փռշտալու դեպքում, դա արդեն խնդիր է: Ամենայն հավանականությամբ, քթի լորձաթաղանթի վրա այտուց կա: Օրգանիզմն ընկալում է այտուցվածությունը որպես գրգիռ և փորձում է դրանից ազատվել, «դուրս փռշտալ»: Սակայն այտուցվածությունը դրանից չի անհետանում: Իրար հետևից շատ անգամ փռշտալու դեպքում փորձեք կաթեցնել քթի մեջ անոթները նեղացնող կաթիլներ: Կաթիլները կօգնեն նվազեցնել այտուցվաությունը:

3. Ձգվում ենք

Գոնե ինչ-որ բան մենք կարող ենք կառավարել: Մենք ձգվում ենք մեր ցանկությամբ: Իսկ ինչու է նման ցանկություն առաջանում: Այդպես օրգանիզմը պատրաստում է մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածության: Ընդարմազերծում է, տաքացնում: Երբևէ հետևե՞լ եք կատուներին: Նրանք քնից հետո երբեք միանգամից չեն վեր կենում: Նախ ձգվում են իրենց բոլոր թաթերով, քայլ անելուց առաջ վերականգնում են արյան շրջանառությունը: Ձգումը միայն առավոտյան «չի արթնացնում». հոգնածությունից մկաններում կուտակվում է կաթնաթթու, և այն «վերացնելու» համար պետք է ձգվել, ձգել մկանները, ինչպես և պարապմունքից հետո:

4. Զկրտում ենք

Փոքր երեխաները զկրտում են, երբ մրսում են, երբ ծարավ են կամ շատ են կերել: Չափահասների մոտ զկրտոցը ազդաբշան է, որ մարսողական համակարգում ինչ-որ բան այն չէ: Լինում է, որ զկրտոց է սկսվում նրանց մոտ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել։ Ամենից հաճախ մենք զկրտում ենք, երբ չափազանց շատ ենք ուտում: Եվ ոչ թե ուղղակի շատ, այլ ագահաբար և արագ: Կծում ենք մեծ կտորներ, լավ չենք ծամում և դրանով գրգռում ենք շարժուն նյարդը: Դա գանգուղեղային նյարդերից մեկն է, այն գլխուղեղից կոկորդի երկայնքով գնում է դեպի ստոծանի և ստամոքս: Երբ ուտելիքի մեծ կտորները կերակրափողում են, նրանք գրգռում են շարժուն նյարդը, և վերջինս ազդանշաններ է հաղորդում կերակրափողի և ստամոքսի մանրաթելերին՝ առաջացնելով կծկումներ։ Այս կծկումների միջոցով օրգանիզմը, ինչպես և փռշտոցի ժամանակ, փորձում է ազատվել կերակրափողի լորձաթաղանթի այտուցվածությունից:

Թե ինչպես հաղթահարել զկրտոցը, կախված է դրա պատճառից: «Ոչ սթափ» զկրտոցից կազատի սառը հեղուկը մանր կումերով ըմպելը: Շատ ուտելու պատճառով առաջացած զկրտոցից կարելի է ազատել նաև շունչը պահելով: Թե առաջին, թե երկրորդ մեթոդները արգելակում են շարժուն նյարդի գրգռումը: Իսկ վախեցնել զկրտացողին հաստատ պետք չէ: Բուժման այդ մեթոդը բժիկների կողմից հաստատված չէ:

Загружается новость ... "Лево"

5. Քնելիս ցնցվում ենք

Երբեմն մենք հասցնում ենք դա զգալ, երբ, քուն մտնելիս, հանկարծ կտրուկ արթնանում ենք, քանի որ ձեռքերը և ոտքերն ինքնըստինքյան ցնցվում են: Դա նորմալ է, չնայած որ անհարմար է: Բանն այն է, որ քնելիս շնչառությունը հանգստանում է, զարկերակային բաբախը դանդաղում է, մկանները թուլանում են, և օրգանիզմը վախենում է, որ մենք կարող ենք քնել ... ընդմիշտ: Եվ հենց այդ ցնցումով ուղեղը մեզ արթնացնում է, որ վերկսկսի նորմալ շնչառությունը, որ այն չափազանց դանդաղ չլինի: Ահա այդպիսի մշտական վերահոսկողություն:

6. «Ծեր մատներ»

Երբ մենք երկար պառկում ենք լոգարանում կամ ինչ-որ բան ենք լվանում, մեր մատների բարձիկները կնճռոտվում են: Երեխաները սիրում են ուսումնասիրել «ծեր մատների» պատկերները: Ինտերնետում «առասպել» կա, որ այդ պատկերները առաջանում են մաշկի վրա, որ ոտքերի և ձեռքերի մատները ջրի մեջ ավելի կպչուն դառնան և չսահեն. հիշեցնում է մեքենաների ձմեռային անվադողերի պաշտպանիչները, որոնք ճանապարհի հետ ավելի լավ շղթայակցում ապահովում: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է: Մատների և կրունկների մաշկը չորս անգամ ավելի հաստ է, քան մարմնի այլ մասերինը: Այդ իսկ պատճառով այն ավելի լավ է ջուր ներծծում և «ուռում»:

7. Սագամաշկ

«Սագամաշկն» առաջանում է, երբ մենք մրսում ենք, սակայն երբեմն պատահում է, որ երաժշտությունը կամ ֆիլմն այնքան ազդեցիկ են, որ մենք փշաքաղվում ենք: Դա շատ պարզ է բացատրվում` կրկին նախնիներից ժառանգություն ենք ստացել։ Նրանք, ինչպես հիշում ենք, մազոտ էին: Եվ երբ մեր նախնիները մրսում էին կամ վախենում, նրանց մազածածկույթը կանգնում էր (տաքության, աղվամազության և վախեցնելու համար): Այդ մազածածկույթը դարերի ընթացքում ընկել է, այնպես որ այժմ առաջանում են ուղղակի կլոր-բշտիկներ:

8. Արցունքներ

Թե ինչու են աչքերը արցունքոտվում, երբ աչքի մեջ շյուղ է հայտնվում, շատերը գիտեն: Այդ ռեֆլեքսը մաքրում է կեղտը և պաշտպանում է աչքերը քերծվածքներից և վնասվածքներից: Իսկ թե ինչու ենք մենք լաց լինում ցավից կամ հուզումներից, գիտնականները դեռ չեն պարզել: Առասպելներ կան, որոնց համաձայն, արցունքները ցավազրկում են, նվազեցնում են գլխուղեղի կեղևի ճնշումը, բայց ... այդ բոլորը զուտ ենթադրություններ են:

9. Կարմրում ենք

Անոթները լայնանում են, մաշկը կարմրում է: Եթե շոգ է, դա տեղի է ունենում ջերմաստիճանի հետևանքով: Սակայն մենք կարմրում ենք նաև ամոթից, ուրախությունից, սիրուց և այլն: Անոթներն իսկապես արձագանքում են զգացումներին: Զգացումները արյան մեջ հորմոնների կուտակման փոփոխությունն են (դրանց թվում նաև ադրենալինը), ի պատասխան այդ փոփոխությանը՝ մաշկի անոթները լայնանում են, և մենք կարմրում ենք: Ինչ-որ մեկն ավելի ուժեղ է կարմրում, մեկ ուրիշը՝ ավելի քիչ, ամեն ինչ կախված է գեներից:

Նույն մեխանիզմն է գործում, երբ մենք գունատվում ենք, ուղղակի այդ պարագայում անոթները նեղանում են:

10. Քրտնում ենք

Քրտնարտադրությունը նորմալ արձագանք է շոգին: Մածկածածկույթը զովացնելու համար օրգանիզմը հեղուկ է արտադրում, այն օքսիդանում է մարմնի մակերեսից և իր հետ է տանում ավելցուկ ջերմությունը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել