Ուիլ Սմիթը կատակել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի վրա (ՖՈՏՈ)

20.02.2019, 12:04
Ուիլ Սմիթը կատակել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի վրա:
Ուիլ Սմիթը կատակել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի վրա (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ուիլ Սմիթը կատակել է ռեփեր Քանյե Ուեսթի անակնկալի վրա, ով շքեղ կերպով շնորհավորել է կնոջը` Քիմ Քարդաշյանին, Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ։

Քանյեն Սուրբ Վալենտինի օրը հրավիրել է հայտնի սաքսոֆոնահար Քեննի Ջիին, ով իրենց հյուրասենյակում նվագել է հատուկ Քիմի համար։ Ի դեպ հյուրասենյակը զարդարված է եղել հազարավոր վարդերով, գրում է PopCorn-News–ը։

Նման պերճաշուք և ռոմանտիկ քայլն արժանացել է ծաղրանքի և հեգնանքի բազմաթիվ աստղերի կողմից։ Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը ևս անմասն չի մնացել։

Նա Instagram Stories–ում հրապարակել է լուսանկար, որտեղ նմանակում է Քեննիի Ջիի ելույթը։

 - рис.1

«Այո, հաջորդ տարի ես ազատ եմ լինելու», – գրել է դերասանն` ակնարկելով, որ բոլոր ցանկացողները կարող են օգտվել նրա ծառայություններից 2020թ.–ին Սուրբ Վալենտինի օրը։

Նմանակման համար Սմիթն օգտագործել է «Արքայազնը Բևերլի Հիլզից» սերիալի կերպարին, որտեղ նա կատարել է գլխավոր դերը վեց եթերաշրջանների ժամանակ` 1990–1996թթ.։

Սմիթի կատակը, կարծես, դուր է եկել Քիմին, նա կիսվել է դրանով իր էջում։–0–