429.54
5.77
396.25
-4
Եղանակը Երևանում
Հայ

Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում

16:41
10 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ,  10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից աշխարհում սառնարանը սովորաբար օգտագործվում է որքան հնարավոր է երկար ժամանակ մթերքը թարմ և համեղ պահելու համար։ Սառնարանում ստեղծված պայմանները թույլ են տալիս «երկարացնել» գրեթե յուրաքանչյուր մթերքի «կյանքը», սակայն այդ պայմանները կարող են «մահացու» լինել որոշ մթերքների համար, գրում է vokrugsveta.ru–ն` հղում անելով The Independent–ին։

Լոլիկ

помидоры

Ցածր ջերմաստիճանը (5 °C–ից ցածր) վնասակար է լոլիկի համար, նշում է ամերիկացի Ջոզեֆ Մերկոլան, ով ստեղծել է քաշի նվազեցման և առողջ սննդակարգի համակարգը։ Չափից դուրս սառեցումը բացասաբար է ազդում լոլիկի պարունակության, արտաքին տեսքի և համի վրա։ Սխալ է նաև սառնարանում պահել  մինչև վերջ չհասած լոլիկները, քանի որ դրանցում դադարում է հասունացման գործընթացը։

Կարտոֆիլ

 картофель

Սառնարանը վնասակար է նաև կարտոֆիլի համար։ Այն պետք է պահել չոր և զով վայրում։ Իսկ սառնարանի ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ կարտոֆիլի  օսլան վերածվում է շաքարի, ինչի պատճառով այն փոխում է իր գույնն ու դառնում քաղցրահամ։

Սոխ

 Лук

Չոր և զով վայրում է պետք պահել նաև չմաքրած սոխը։ Նրան անհրաժեշտ է օդի մշտական շրջանառություն, ինչը չի կարելի ապահովել սառնարանային պայմաններում։ Սոխը կարելի է պահել սառնարանում միայն, երբ այն մաքրված է և պատրաստ մշակման։

Սխտոր

 чеснок

Մասնագետները խորհուրդ են տալիս սխտորը պահել չոր, մութ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Սխտորը սառնարանում պահելու դեպքում այն կարող է բորբոսնել։

Բանան

 бананы

Հասած բանանը կարելի է սառնարանում պահել մի քանի օր։ Սակայն, եթե սառնարանում մնա դեռ չհասած, կանաչավուն բանանը, այն շատ արագ կփչանա։ Կանաչավուն բանանը սառնարանից հանելուց հետո նրա կեղևն անմիջապես կսևանա։

Հաց

хлеб 

Սառնարանը վնաս է նաև հացի համար։ Հետաքրքիր է, որ հացի սառեցումը ավելի քիչ վնաս կտա, քան սառնարանում պահելը։ Շատ ցածր ջերմաստիճանը կարող է երկար ժամանակով կանխել հացի չորացումը, իսկ օրինակ 4–6 °C–ը, հակառակը, արագացնում է այդ գործընթացը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:37
19 Հունվարի 2023
Նիհարելու 5 պարզ կանոն գերմանացի դիետոլոգներից
Ցանկանու՞մ եք նիհարել: Կշեռքի որ թվից էլ սկսեք, գերմանացի դիետոլոգների այս 5 պարզ կանոնները կօգնեն ձեզ հաջողության հասնել սկսած գործում
13:09
18 Հունվարի 2023
#ArtsakhBlockade։ Քիմ Քարդաշյանը կիսվել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին տեսանյութով (ՎԻԴԵՈ)
#ArtsakhBlockade։ Քիմ Քարդաշյանը կիսվել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին տեսանյութով. ՎԻԴԵՈ
19:37
17 Հունվարի 2023
Սրտի սնունդ. դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
Գիտնականները նշել են դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
12:47
17 Հունվարի 2023
Բժիշկները նշել են լավագույն մթերքն իմունիտետի ամրապնդման համար
Գիտնականները նշել են լավագույն մթերքը, որն ամրապնդում է իմունիտետը
19:37
13 Հունվարի 2023
8 ձմեռային միրգ իմունիտետի ամրապնդման համար
Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր
11:50
13 Հունվարի 2023
Ուրբաթ` 13. իրական վտա՞նգ, թե՞ սնահավատություն
Այսօր ուրբաթ 13-ն է, որոշել ենք ներկայացնել այդ «միստիկ» օրվա հետ կապված ամենատարածված հավատալիքները և նախանշանները
12:38
11 Հունվարի 2023
Դա կարող է մահվան պատճառ դառնալ. բժիշկ Մյասնիկովը բժշկի դիմելու ծանրակշիռ պատճառ է նշել
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է ծանրակշիռ պատճառ, որի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի
19:37
09 Հունվարի 2023
Տոն օրգանիզմի համար կամ հետամանորյա բեռնաթափման օրեր
Ամանորյա «ծույլ» տոները սթրես են օրգանիզմի համար, այդ իսկ պատճառով անմիջապես Նոր տարվա տոնակատարությունից հետո հարկավոր է օրգանիզմի համար ճիշտ բեռնաթափման օրեր կազմակերպել
20:34
14 Դեկտեմբերի 2022
Երկշաբաթյա դիետա. 10 կգ նիհարելու պարզ միջոց
Ներկայացնում ենք երկու շաբաթ տևողությամբ դիետա, որի միջոցով հնարավոր է նիհարել 10 կիլոգրամ
12:11
07 Դեկտեմբերի 2022
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը (ՖՈՏՈ)
Բացառիկ երևույթ. Երկրի բնակիչները կկարողանան տեսնել Մարսի խավարումը. ՖՈՏՈ
16:47
30 Նոյեմբերի 2022
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ