417.45
6.63
407.71
-273
Եղանակը Երևանում
Հայ

Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը՛

14:52
29 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգ Եկատերինա Յաշչենկոն պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը։

Այս աղցանի հարցում մասնագետների կարծիքները շատ տարբեր են։ Ոմանք նշում են, որ այն օգտակար է, մյուսները, հակառակը, խոսում են աղցանի վնասակարության մասին, գրում է medikforum–ը։

Загружается новость ... "Лево"

«Պատասխանը գտնելու համար պետք է պարզել լոլիկի և վարունգի հատկություններն ու հասկանալ` արդյոք նրանց կարելի է միասին օգտագործել», – նշել է Յաշչենկոն։

Առաջին միֆը վերաբերում է նրան, որ լոլիկը C վիտամինի մեծ աղբյուր է։ Առաջին հերթին բուլղարական պղպեղը մոտ 7 անգամ ավելի շատ C վիտամին է պարունակում։ Երկրորդը, լոլիկում առկա C վիտամինը քանդում է վարունգում առկա ասկորբինազ ֆերմենտը։ Եվ որքան երկար են այս երկու բանջարեղենները մնում իրար հետ, այնքան ավելի շատ C վիտամին է «սպանում» վարունգը։

Ոմանք կարծում են, որ աղցանի պատճառով փորը կարող է ուռչել, այն կարող է առաջացնել ստամոքսի խանգարում։ Իրականում մեղավոր են ոչ թե վարունգն ու լոլիկը, այլ ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների դեֆիցիտը։ Աղցանի պատճառով նման երևույթներ կարող են գրանցվել նաև աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների դեպքում, աղցանն այս դեպքում պարզապես ինդիկատոր է։

Եվս մեկ միֆ կապված է այն կարծիքի հետ, թե վարունգն ու լոլիկը չեն համադրվում և միասին դժվար են մարսվում, քանի որ վարունգը ալկալիական մթերք է, իսկ լոլիկը`թթու։ Դա այդպես չէ։ Այս երկու բանջարեղենները նորմալ մարսվում են միմյանց հետ, քանի որ յուրացվում են ոչ թե ստամոքսում, այլ բարակ աղիում։ Ի դեպ, լոլիկը, չնայած թթու համի, ալկալիական մթերք է։

Լոլիկը պարունակում է մագնիում, կալիում, ցինկ, C վիտամին, բետա–կարոտին։ Այն նվազեցնում է քաղցկեղային և սիրտ–անոթաին հիվանդությունների ռիսկը։ Լոլիկը հակացուցված է գաստրիտի և պանկրեատիտի դեպքում։

Վարունգը կատարյալ դիետիկ մթերք է։ Այն պարունակում է քլորոֆիլ, կարոտին, PP, C, B վիտամիններ, կալիում։ Վարունգը խորհուրդ չի տրվում էնտերոկոլիտների դեպքում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:17
29 Հուլիսի 2022
Հատապտուղները կարող են օգնել քրոնիկ բորբոքումների ժամանակ
Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք ճնշում են բորբոքումը
12:37
28 Հուլիսի 2022
Երեք պատմություն` պարբերական հիվանդություն ունեցող պացիենտներից. կյանքն ախտորոշումից առաջ և հետո
Ներկայացնում ենք երեք պացիենտների պատմությունները, որոնց մոտ ախտորոշվել է պարբերական հիվանդություն
19:37
27 Հուլիսի 2022
ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո. հայտնի են նպատակները
ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո. հայտնի են նպատակները
16:15
25 Հուլիսի 2022
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
15:35
25 Հուլիսի 2022
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
12:19
25 Հուլիսի 2022
Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է. միլիոնատեր փլեյբոյը հետաքրքիր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է. միլիոնատեր փլեյբոյը հետաքրքիր լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
20:25
22 Հուլիսի 2022
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Ահա ամենավտանգավոր սննդամթերքների ցուցակը, որոնք արագացնում են մաշկի վաղաժամ ծերացումը
19:37
22 Հուլիսի 2022
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ
Ներկայացնում ենք 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ
10:20
19 Հուլիսի 2022
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
10:47
14 Հուլիսի 2022
Օգտակար նախաճաշերի յոթյակ
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի
22:58
13 Հուլիսի 2022
Վնասակար մթերք. ի՞նչ չի կարելի ուտել հղիներին
Ո՞ր մթերքներն են վնասակար հղիներին