Տղամարդը գրազ է եկել ընկերոջ հետ և ուղղաթիռից ցած նետել իր Mercedes–ը (ՎԻԴԵՈ)
19:10
21 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պետրոզավոդսկում ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում սոցցանցերում հրապարակված տեղեկատվության և տեսանյութի փաստով, որտեղ երևում է, թե ինչպես են ուղղաթիռից ցած նետում Mercedes-Benz Gelandewagen ամենագնացը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՆԳՆ–ին։
Նախօրեին Կարելիայի տարածաշրջանային ԶԼՄ–ներում և սոցցանցերում հայտնվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ ֆիքսված է մեքենային անկման պահը, որն ամրացված է եղել ուղղաթիռից։
«Կարելիայում տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում ինտերնետում հրապարակված տեսանյութերի փաստով։ Պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները», – նշել են ՆԳՆ–ից։
Սոցիալական ցանցերում արված հրապարակումների համաձայն, Մոսկվայի երկու բնակիչ Պետրոզավոդսկում ուղղաթիռ են վարձակալել, նրանցից մեկը գրազ է եկել ու պարտվել, ինչի արդյունքում ստիպված է եղել ցած նետել իր մեքենան։–0–
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում