431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

«Տաքսիի» աստղ Սամի Նասերի. «Ես մեծացել եմ հայերի շրջանում և ձգտել եմ նմանվել նրանց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

22:12
24 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին և նրա եղբայրը` սցենարիստ և դերասան Բիբի Նասերին, ժամանել են Հայաստան Mix Fight Events-ի շրջանակում: Կիրակի կայացած մամուլի ասուլիսում նրանք պատմեցին սպորտի նկատմամբ իրենց վերաբերմունքի, շանսոնիե Շառլ Ազնավուրի և նրա ընտանիքի հետ բարեկամության, հայ և ընկերների և առաջիկա նկարահանումների մասին:

Շառլ Ազնավուրի մասին

«Երբ փոքր էինք, իմ հայրը մեզ տալիս էր Շառլ Ազնավուր լսել: Ամեն անգամ, երբ արձակուրդներին ճանապարհորդում էինք, մեքենայի մեջ լսում էինք նրա երգերը: Եվ երբ սկսեցի աշխատել կինոյում, հանդիպեցի Շառլին: Մենք պետք է միասին աշխատեինք մի ֆիլմի վրա: Բայց ֆիլմն այդպես էլ չնկարահանվեց: Դրանից հետո իմ ընկեր Ժան Ռաշիդն ամուսնացավ Ազնավուրի դուստր Կատյայի հետ, և նրանց միջոցով ես մտերմացա Շառլի հետ»,- պատմեց Սամին:

Նա հայտնեց, որ իրենց վերջին հանդիպումը կայացել է Վերսալում Ազնավուրի համերգից հետո:

«Մենք ժամը 10-ին մտանք շուրջօրյա աշխատող մի ռեստորան և դուրս եկանք միայն գիշերվա երեքին: Այդ երեկոն այնքան արագ թռավ Շառլի` Էդիթ Պիաֆի և այլ հետաքրքիր մարդկանց ու իր կյանքի պատմությունները լսելիս: Շատ ջերմ և հիշվող երեկո էր»,- պատմեց դերասանը:

Նա խոստովանեց, որ Ազնավուրի` իր ամենասիրած երգը «La Mamma»-ն է:

«Երբ կարաոկե ենք գնում, միշտ երգում եմ նրա երգերը: «La Mamma» երգն ամենից շատ եմ սիրում, իմ ձևով եմ այն երգում, մի փոքր իմպրովիզ եմ անում և մտածում եմ մայրիկիս մասին»,- պատմեց Սամին:

Նրա խոսքով, ինքը մինչ օրս ընկերություն է անում Ժան Ռաշիդի և նրա կնոջ` Կատյա Ազնավուրի, ինչպես նաև Միշա Ազնավուրի հետ:


Արտակ Իգիթյանի մոտ նկարահանումների մասին

Սամին պատմեց, որ նկարահանվել է ռեժիսոր Արտակ Իգիթյանի «Անատոլիական պատմություն» ֆիլմի գլխավոր դերում հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դարմոնի հետ:

«Շատ գեղեցիկ և հուզիչ պատմություն է: Տպավորված էի, այդ պատճառով համաձայնեցի նկարահանվել: Չեմ բացի սյուժեի մանրամասները, որովհետև արդեն կան թիզերներ, որոնք կարող եք դիտել»,- ասաց նա:

Երազանք հայկական ֆիլմի մասին                                                                   

«Իմ երազանքն է նկարել ֆիլմ հայերի մասին, որոնք պատերազմել են Ֆրանսիայում Գերմանիայի դեմ։ Եվ քանի որ Շառլ Ազնավուրի ծնողներն այդ սերնդի ներկայացուցիչներ են, որը միավորվել է «Մանուշյան» խմբում, հենց այդ սերնդի մասին կցանկանայի ֆիլմ նկարահանել», – նշեց Սամին։

Հայաստանի մասին

«Ֆրանսիայում մենք ունենք ընկերներ, որոնք ծագումով հայ են, սակայն Հայաստանում երբեք չեն եղել։ Եվ երբ վերադառնանք, ապա կարող ենք նրանց ասել. «Մենք եղել ենք Հայաստանում, իսկ դուք`ոչ»», – ծիծաղում է Սամին։

Սպորտի մասին

насери1.jpg

Սամին պատմեց, որ երբ եղբոր հետ փոքր էին, հաճախում էին քիքբոքսինգի մարզումների մարզչի մոտ, ով առաջինն էր իր գործում։

«Սակայն ավելի ուշ թողեցինք սպորտն ու նախընտրեցինք կինոարդյունաբերությունը», – նշեց նա։

Սամիի խոսքով, նա սիրում է բոլոր մարզատեսակները, հատկապես ֆուտբոլը։

«Երբ ֆուտբոլ ես նայում, զգում ես իսկական կիրք և էմոցիաներ։ Սիրում եմ նաև թենիս», – նշեց Նասերին։

Սակայն նա կարծում է, որ բոլոր մարզական դիսցիպլինները նրան հետաքրքիր են, քանի որ մրցումներին երևում է, թե ինչպես են մարդիկ ջանք թափում և պայքարում։

«Սպորտը կարելի է համեմատել կինոյի հետ։ Ֆիլմերը սպորտային դիսցիպլինների նման բացառիկ են։ Ե′վ մարզիկները, և′ դերասանները հոգի են ներդնում իրենց գործում», – նշել է Սամին։

Ապագա ֆիլմերի մասին

Սամին նշեց, որ նրանք պատրաստվում են Լոս Անջելեսում նկարահանել «Փոքրիկ Հայաստան» ֆիլմը։ Ֆիլմի սցենարը գրել է Բիբին։ Ֆիլմի հիմքում ընկած է պատմություն, որը պատմել է նրան Սամիի ընկերը` Ֆաբրիս Պողոլյանը, ով արդեն շուրջ 20 տարուց ավել ապրում է Լոս Անջելեսում։

«Ֆիլմը կհայտնվի միջազգային վարձույթում։ Այս պահին արդեն հասել ենք հարցի ֆինանսական կողմին, սպասենք ևս մի քանի հովանավորի, սակայն պրոցեսն ընթացքի մեջ է», – ասաց Սամին։

Մանկության հերոսների մասին

«Օօօ, դրանք շատ են։ Ալեն Դելոն, Ժան Գաբեն, Ժան Պոլ Բելմոնդո, Ալ Պաչինո, Շոն Պեն, Ռոբերտո դե Նիրո։ Իրականում նրանց թվում շատ են հայերը, որոնց ես նայում ու ձգտում էի նմանվել նրանց», – նշեց Սամին։

Քաղաքականության, մշակույթի և մայրերի մասին

Բիբին իր հերթին նշեց, որ շատ է հետաքրքրվում մշակույթով։

«Երբ այցելում եմ ուրիշ երկիր, և այնտեղ ինձ պատմում են ինչ–որ հետաքրքիր փաստեր մշակույթի մասին, որոնք տպավորում են ինձ և հետք թողնում սրտումս, ապա շարունակում եմ ուսումնասիրել այդ թեման։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա դա շատ բարդ թեմա է, և ես փորձում եմ չխորանալ», – ասաց Բիբին։

Նա նաև պատմեց, որ եղբոր հետ մեծացել է մի շրջանում, որտեղ ապրում էին տարբեր մշակույթների ներկայացուցիչներ։

«Երբ փոքր էինք, ընկերներ ունեինք հայեր, թուրքերի, արաբների շրջանում։ Երբ հյուր էինք այցելում նրանց մայրիկներին, նրանք միշտ այնպես էին անում, որ մենք մեզ օտար չզգանք, ստեղծում էին համերաշխության և միմյանց նկատմամբ սիրո մթնոլորտ», – նշեց Բիբին։

Մեքենաների մասին

«Շատ եմ սիրում մեքենաներ։ Ինչպես արդեն ասացի, հայրիկս ինձ ու եղբորս համար բացահայտեց Շառլ Ազնավուրին, մյուս բացահայտումը դարձավ BMW–ն», – նշեց Սամին։

Նրա խոսքով, նրա ընտանիքում բոլորը սիրահարված են BMW–ին, չէ՞որ այդ մեքենայով նրանք մեկնում են ճամփորդության իրենց եղբայրների և քույրերի հետ։

Սամին նաև ասաց, որ մշտապես փոխում է մեքենաները, քանի որ նրան չի բավարարում արագությունը։

«Ես շատ եմ սիրում արագություն», – ընդգծեց Սամին։

«Տաքսիի» մասին

«Մեր բախտն իսկապես բերեց, որ Լյուկ Բեսոնի մոտ հանճարեղ գաղափար հայտնվեց», – ասաց Սամին։

Նրա խոսքով, առաջին ֆիլմի սցենարը գրել է հենց ռեժիսորը, և նրա կողմից հետաքրքիր էր գլխավոր դերակատարների համար ընտրել երկու դերասանների, որոնք այդ պահին հայտնի չէին լայն հանդիսատեսին։

Սակայն ֆիլմի 5–րդ մասի մասին Սամին շատ սառը խոսեց։

«Կարծում եմ, որ «Տաքսի 5»–ում չկան այն պրոֆեսիոնալները, որոնք աշխատում էին առաջին մասերի վրա։ Կարծում եմ`դա է պատճառը, որ «Տաքսի 5»– ն այդքան էլ հաջող չի ստացվել», – ասաց Սամին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
07 Դեկտեմբերի 2023
Ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանն իր մարմնով փակել է երեխաներին Բրյանսկի գիմնազիայում հնչած կրակոցների ժամանակ (ՖՈՏՈ)
Իսկական հերոս․ ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանն իր մարմնով փակել է երեխաներին Բրյանսկի գիմնազիայում հնչած կրակոցների ժամանակ․ ՖՈՏՈ
15:23
22 Նոյեմբերի 2023
Հայտնի է շաքարի օրական օգտագործման անհրաժեշտ չափաքանակը
Սննդաբանները չեն դադարում հիշեցնել, որ մեծամասամբ լուրջ հիվանդությունների պատճառն ավելորդ քաշն է: Իսկ մարմնի քաշի ավելացումը պայմանավորված է ոչ միայն ածխաջրերի ու ճարպերի չարաշահումով, այլև շաքարի
19:37
16 Նոյեմբերի 2023
Հինգ հզոր բնական մթերք վիրուսների դեմ պայքարելու համար
Բժիշկները պնդում են, որ որոշ բնական միջոցներ իսկապես ի վիճակի են ամրապնդել իմունային համակարգը՝ դարձնելով օրգանիզմն ավելի ուժեղ և կայուն տարբեր վիրուսների դեմ պայքարում
14:52
16 Նոյեմբերի 2023
ԶԼՄ vs ՔԿ․ մանրամասներ՝ ընտանեկան բռնության զոհ դարձած Ֆաթիմայից
Հայկական սոցցանցերում և ԶԼՄ–ներում արդեն երկու օր է՝ քննարկվում է Ինգուշեթիայից Հայաստան եկած 21–ամյա Ֆաթիմա Զուրաբովայի հուզիչ պատմությունը, ով տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության
14:24
16 Նոյեմբերի 2023
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
20:42
15 Նոյեմբերի 2023
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
11:10
15 Նոյեմբերի 2023
Կյանքը՝ վարկով. անհաջողակների ճանապա՞րհ, թե՞... հարուստների արտոնություն
Վարկերի արդյունավետության և նենգության մասին
21:15
10 Նոյեմբերի 2023
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
19:37
02 Նոյեմբերի 2023
«Հայաստանը խնդրահարույց կետ է Facebook–ի համար»․ փորձագետը՝ սոցցանցերում հայկական ԶԼՄ–ների արգելափակման մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խոսել է ԶԼՄ-ների նկատմամբ Meta-ի քաղաքականության փոփոխության, հայկական էջերի արգելափակման պատճառների մասին
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել