431.08
4.38
402.99
0
Եղանակը Երևանում
Հայ

Սոցիալական գովազդ. Հայաստանը բաց է թողնում հասարակության հետ աշխատանքի հզոր գործիք (ՎԻԴԵՈ)

20:19
28 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը, չօգտագործելով սոցիալական գովազդը, բաց է թողնում հասարակության հետ աշխատանքի հզոր գործիք: 

Այս մասին ուրբաթ «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց «Աուդիո–Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արզուման Հարությունյանը։  

Ըստ փորձագետի, Հայաստանը ոլորտի ինստիտուցիոնալ կայացման կարիք ունի և պատրաստ է կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտի զարգացման հայեցակարգը: 

Բաց թողնված հնարավորություն 

Ինչպես նշեց Հարությունյանը, 2011 թ.-ին Հայաստանում փորձ է արվել մշակել սոցիալական գովազդի զարգացման հայեցակարգ, որը ներկայացվել է կառավարության քննարկմանը: Հայեցակարգը նախատեսում էր ինչպես օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, այնպես էլ դրա իրականացման մեխանիզմներ, այդ թվում` «տեխնիկական առաջադրանքի» ձևավորում, արդյունքների իրականացում և մոնիտորինգ:

Սակայն, ըստ նրա, փաստաթուղթն այդպես էլ չհաստատվեց, քանի որ հայեցակարգի ընդունման համար անհրաժեշտ էր նախագահի եզրակացությունը, որը մինչ օրս չկա:

Չնայած դրան, փաստաթուղթն ունեցավ դրական արդյունքներ, մասնավորապես, փոփոխություններ կատարվեցին հեռարձակման քաղաքականության մեջ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն արգելվեց տեղադրել առևտրային գովազդ` թողնելով միայն սոցիալական գովազդը:

«Այստեղ առաջացավ բացթողում, քանի որ չկար հանձնաժողով, մարմին, որը կստուգեր սոցիալական գովազդի համապատասխանատվությունն և առևտրային բաղադրիչի բացակայությունը: Չկար մարմին, որը կսահմաներ սոցիալական գովազդի չափանիշները և շրջանակները», - ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ 2016 թ.-ին կառավարությունը մի նոր որոշում կայացրեց, համաձայն որի Մշակույթի նախարարությանը հանձնարարվեց ստեղծել այդ հանձնաժողովը, որը պետք է որակավորեր սոցիալական գովազդը, սակայն հանձնաժողովը լիարժեք չէր, մենք ունեցանք 20 հոգուց բաղկացած հանձնաժողով, որի անդամներից շատերը կապ չունեին գովազդի շուկայի հետ։

Փորձագետի խոսքով, խնդիրը նաև այն էր, որ հանձնաժողովի աշխատանքը կրում էր ֆորմալ բնույթ։ 

«Հազարից մեկ էր լինում հանձնաժողովի բոլոր անդամներին մեկտեղել մի տեղ, առավել ևս որ նրանց աշխատանքը հասարակական էր, այսինքն` անվճար, և բոլոր հայտերն ավտոմատ հաստատվում էին», – նշեց Հարությունյանը։

«Հանձնաժողովն առ այսօր չունի սոցիալական գովազդի չափորոշիչներ։ Օրինակ, եթե հայտը չի հաստատվել, պետք է հնարավոր լինի դիմել դատարան` սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Չկա հայտը հաստատելու կամ մերժելու որևէ չափանիշ», – ասաց Հարությունյանը։   

Գովազդ` շեշտադրումով 

Ինչպես նշեց Հարությունյանը, 6 ամիսների ընթացքում իրականացվեց սոցիալական գովազդի մոնիտորինգ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ոլորտը բավականաչ վատ վիճակում է գտնվում։ 

Ուսումնասիրվեց 4 նախարարություն` Առողջապահության, Մշակույթի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական նախարարությունները։ Պարզվեց, որ տարեկան ստացվում է սոցիալական գովազդի 3–5 հայտ, ընդ որում օրինակ ԱՄՆ–ում տարեկան 330 հազար հոլովակ է թողարկվում։

«Կա սոցիալական քաղաքականության ծրագիր։ Սոցիալական գովազդը պետք է նպատակաուղղված լինի այդ ծրագրի իրականացմանը։ Սակայն մեզ մոտ ամեն մի նախարարություն իր ուժերով կամ ինչ–որ պատվերով ինչ–որ բան է անում», – ասաց նա։ 

Որպես օրինակ նա նշեց, որ Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս շատ լավ նախաձեռնությամբ, այդ թվում` նախարարի մասնակցությամբ, թողարկում է շտապօգնության մեքենաները չարգելակելու, հակածխախոտային հոլովակներ։ 

«Սա շատ գովելի, լավ փաստ է, բայց այն կրում է թռուցիկ բնույթ, կանոնակարգված չէ։ Որպեսզի դրանք լինեն շարունակական` ազդեցության աստիճաններով, տրամաբանական շղթաներով, feedback–ով, պետք է մշակել չափորոշիչներ, որոնք մենք այսօր, ցավոք սրտի, չունենք», – ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ սոցիալական գովազդը չպետք է լինի կցկտուր, հազվադեպ հեռարձակվի առանձին ռեսուրսներով, այն պետք է ներկայացվի որպես հետևողական քաղաքականություն, որն իր առջև պետք է դնի կոնկրետ նպատակ, ազդի մարդկանց ենթագիտակցության վրա, և սա մեկ օրվա հարց չէ։

Նրա խոսքով, կարևոր է նաև սոցիալական գովազդի ֆորմատը։ Հարկավոր է հաշվի առնել ազգային ավանդույթներն ու սիմվոլիկան, որպեսզի դրանք իրենց հերթին ազդեցություն գործեն, այլ ոչ թե կասկած առաջացնեն։ 

Որպես օրինակ նա բերեց հակածխախոտային քաղաքականության շրջանակում Առողջապահության նախարարության թողարկած սոցիալական գովազդը, որտեղ գլխավոր նշանաբանն էր «Անծուխ Հայաստան»։ Ինչպես նշեց փորձագետը, «ծուխ» Հայաստանում նաև նշանակում է մարդու տունը, ընտանիքը` խորհրդանշելով օջախը։ 

«Եթե դու ասում ես «Անծուխ Հայաստան», բնական է միջին սերնդի մոտ առաջանում է հակակրանք», – ընդգծեց Հարությունյանը։ 

Միաժամանակ նա նշեց, որ ՀՀ–ում գործող միջազգային կազմակերպությունների սոցիալական հոլովակների ուշադրության կենտրոնում են հայտնվել հաշմանդամների, մարդկանց թրաֆիկինգի խնդիրները, ներառական կրթությունը, երեխաների իրավունքները, ընտանեկան բռնությունը, տուբերկուլյոզի և ՁԻԱՀ–ի դեմ պայքարը։

Ապագան սոցիալական գովազդինն է 

Հարությունյանը կարծում է, որ այսօր Հայաստանում շատերը չեն գիտակցում սոցիալական գովազդի արժեքն ու նշանակությունը։ 

«Հայաստանը սոցիալական գովազդի ոլորտի ինստիտուցիոնալ կայացման կարիք ունի։ Դա նշանակում է, որ բոլոր կարևոր օղակները, որոնք պետք է նպաստեն սոցիալական խնդիրների բացահայտմանը, ձևավորմանն ու ներկայացմանը, ինչպես նաև սոցիալական գովազդի ազդեցության աստիճանի չափմանը, պետք է համախմբվեն։ Հիմնական պատվիրատուն պետք է լինի պետությունը», – ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ համաշխարհային պրակտիկայում սոցիալական գովազդի հիմնական մասի պատվիրատուն` մոտ 60-70%, պետությունն է, մնացած մասինը` հասարակական և հումանիտար կազմակերպությունները։

«Երկուշաբթի մենք կառավարությանը կներկայացնենք մեր հայեցակարգը` համատեղ աշխատանք սկսելու համար։ Եվ ես այս անգամ լիահույս եմ, որ մենք կկարողանանք կառուցողական երկխոսության միջոցով հասնել Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացմանը», – ընդգծեց Հարությունյանը։ 

Նա նշեց, որ հայեցակարգը նախատեսում է բազմակողմանի մոտեցումներ` ԶԼՄ–ների և հեռուստատեսության մասին օրենքներում նախատեսված օրենսդրական փոփոխություններից մինչև հարկային փոփոխություններ, մասնավորապես առաջարկվում է նախատեսել հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք կտեղադրեն սոցիալական գովազդ։

Բացի այդ նախատեսվում է, որ հատուկ հանձնաժողովը կիրականացվի սոցիալական գովազդի մոնիտորինգ` ըստ իրավական և բովանդակային չափորոշիչների, որպեսզի հնարավոր լինի հասկանալ ուղղությունն ու ուղղումներ կատարել։ 

«Ես ավելի քան հավատացած եմ, որ կոնցեպտը ծափողջյուններով անցնելու է։ Եթե ես գտնեի, որ մեր կառավարությունը մոտ չի գա այս հայեցակարգին, այդքան ժամանակ ու էներգիա չէի վատնի։ Ես խորապես վստահ եմ, որ կառավարությունը հետաքրքրված կլինի սոցիալական գովազդի զարգացմամբ, քանի որ այն կայացած հասարակության ինդիկատորն է», – եզրափակեց Հարությունյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:23
22 Նոյեմբերի 2023
Հայտնի է շաքարի օրական օգտագործման անհրաժեշտ չափաքանակը
Սննդաբանները չեն դադարում հիշեցնել, որ մեծամասամբ լուրջ հիվանդությունների պատճառն ավելորդ քաշն է: Իսկ մարմնի քաշի ավելացումը պայմանավորված է ոչ միայն ածխաջրերի ու ճարպերի չարաշահումով, այլև շաքարի
19:37
16 Նոյեմբերի 2023
Հինգ հզոր բնական մթերք վիրուսների դեմ պայքարելու համար
Բժիշկները պնդում են, որ որոշ բնական միջոցներ իսկապես ի վիճակի են ամրապնդել իմունային համակարգը՝ դարձնելով օրգանիզմն ավելի ուժեղ և կայուն տարբեր վիրուսների դեմ պայքարում
14:52
16 Նոյեմբերի 2023
ԶԼՄ vs ՔԿ․ մանրամասներ՝ ընտանեկան բռնության զոհ դարձած Ֆաթիմայից
Հայկական սոցցանցերում և ԶԼՄ–ներում արդեն երկու օր է՝ քննարկվում է Ինգուշեթիայից Հայաստան եկած 21–ամյա Ֆաթիմա Զուրաբովայի հուզիչ պատմությունը, ով տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության
14:24
16 Նոյեմբերի 2023
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
20:42
15 Նոյեմբերի 2023
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
11:10
15 Նոյեմբերի 2023
Կյանքը՝ վարկով. անհաջողակների ճանապա՞րհ, թե՞... հարուստների արտոնություն
Վարկերի արդյունավետության և նենգության մասին
21:15
10 Նոյեմբերի 2023
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
19:37
02 Նոյեմբերի 2023
«Հայաստանը խնդրահարույց կետ է Facebook–ի համար»․ փորձագետը՝ սոցցանցերում հայկական ԶԼՄ–ների արգելափակման մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խոսել է ԶԼՄ-ների նկատմամբ Meta-ի քաղաքականության փոփոխության, հայկական էջերի արգելափակման պատճառների մասին
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը