Ռուսաստանում կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները

19.12.2020, 21:29
Ռուսաստանում կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները
Ռուսաստանում կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել գարնանը կամ անգամ ավելի շուտ, կարծում է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

«Դա կավարտվի գարնանը, եթե մենք աշխատենք, ապա կարող է ավարտվել ավելի վաղ։ Այսօր կախված է ամեն մեկից», – ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հաստատել է, որ պատվաստանյութը կօգնի համավարակի դեմ պայքարում, սակայն «վիրուսի շրջանառությունն, ամենայն հավանականությամբ, կպահպանվի որոշ աստիճանով»։–0–