432.8
4.09
410.12
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանցիները փոխում են Վրաստան նախատեսված տուրերը` նախընտրելով այցելել Հայաստան

16:46
25 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուս զբոսաշրջիկները սկսել են փոխել դեպի Վրաստան գնված տուրերը` նախընտրելով այցելել Թուրքիա, Հայաստան և Կիպրոս։ Այս մասին «Մոսկվա» լրատվական գործակալությանը տեղեկացրել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։

«Տուրօպերատորներն ուրբաթ օրվանից իրավունք չունեն վաճառել Վրաստան նախատեսված տուրեր։ Սակայն կան մարդիկ, ովքեր ավելի վաղ են գնել ճամփորդական ուղեգրերը, և հարց է ծագում` ի՞նչ անել։ Նրանք, ովքեր հասցնում են թռչել Վրաստան և վերադառնալ մինչև հուլիսի 8–ը (հուլիսի 8–ին դադարեցվում է ավիահաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև), գնում են, միջոցների վերադարձի հայտերը շատ քիչ են։ Իսկ ովքեր ունեն վերադարձի տոմսեր հուլիսի 8–ից հետո, փոխում են ուղղությունը` մեծ մասամբ վճարելով ավել գումար», – նշել է Լոմիձեն։

Նրա խոսքով, դեռևս առաջատարի դիրքում են Թուրքիան, Կիպրոսը, Հայաստանը։ Ոմանք հանձնում են ուղիղ չվերթերի տոմսերն ու վերցնում են տարանցիկ կամ ավելի ուշ ամսաթվով տոմսեր` համոզված լինելով, որ այս ամենը շուտով կավարտվի։ Գումարի ամբողջական վերադարձի հայտերը քիչ են։

Загружается новость ... "Лево"

«Տուրօպերատորների այն հաճախորդները, ովքեր պարզապես ցանկանում են վերադարձնել գումարը չօգտագործված ուղեգրերի համար, պետք է սպասեն առնվազն երկու շաբաթ», – նշել է Լոմիձեն։

Նա նաև ավելացրել է, որ հիմա հայտնի չէ, թե որքան ռուս զբոսաշրջիկ է մնացել Վրաստանում, նախորդ հանգստյան օրերին նրանց թիվը մոտ 5 հազար էր։

Հունիսի 20–ին մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ, պահանջելով ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի ու խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։ ՏԱՍՍ–ի տվյալներով, ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը ցրել է ցույցը` կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ։

Հանրահավաքի պատճառը հունիսի 20–ին, Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։ Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնում է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմում է հավաքվածներին։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցնում են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տալիս պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ին Սերգեյ Գավրիլովն ու Պետդումայի մյուս պատգամավորները վերադառնում են Թբիլիսիից։

Հաջորդ օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կազմակերպվել էր ամբողջովին այլ ակցիա, փողոց էին դուրս եկել երիտասարդները։ Նրանք պահանջում էին ՆԳ նախարարի հրաժարականն ու համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին Թբիլիսիում գրանցված անկարգությունների պատճառով։ Հրամանագրի համաձայն, հուլիսի 8–ից արգելվում է ուղևորային չվերթերի իրականացումը դեպի Վրաստան։ Կառավարությանը հրամանագրի շրջանակում հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների և նրանց բեռի օպերատիվ վերադարձը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է