ՌԴ–ում երեխաներին առցանց դասի ժամանակ պոռնո են ցուցադրել

30.04.2020, 13:33
ՌԴ–ում երեխաներին առցանց դասի ժամանակ պոռնո են ցուցադրել
ՌԴ–ում երեխաներին առցանց դասի ժամանակ պոռնո են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Յուժնո–Սախալինսկ քաղաքում հեռավար դասի ժամանակ պոռնոգրական բովանդակությամբ տեսանյութ է միացվել, հաղորդում է life.ru–ն` հղում անելով ՌԴ ՔԿ–ին։ 

Загружается новость ... "Лево"

Դասերն անցկացվել են Zoom առցանց հարթակում։ Ինչ–որ մի պահ պարապմունքն ընդհատվել է, և երեխաների էկրաններին հայտնվել է պոռնո։ Փաստի առթիվ կատարվում է ստուգում։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեմբրիջի «Սկոլկովո» միջազգային դպրոցի աշակերտների անգլերենի առցանց դասն ընդհատվել է, դասի ժամանակ անհայտ անձը միացրել է պոռնո և արաբական պարեր։–0–