Պարզվել է, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժվար գտնում իրենց կեսին

05.07.2019, 20:20
Պարզվել է, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժվար գտնում իրենց կեսին:
Պարզվել է, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժվար գտնում իրենց կեսին
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Սիրային հարցերում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել, որն օգնում է սովորական թվացող երևույթներին այլ կերպ նայել։ Թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժվար  կարողանում գտնել իրեց սերը, ներկայացնում է iheartintelligence.com կայքը։ 

1. Նրանք վերլուծում են և սեփական, և դիմացինի զգացմունքները

Խելացի մարդիկ փայլուն կերպով կարողանում են տեղեկություն հավաքել և հետևություններ անել։ Եվ այս ընդունակությունը միշտ չէ, որ նրանց օգտին է` նրանք ավելի հակված են «փախչել» հարաբերություններից խնդիրների առաջին իսկ նշմարվելուն պես։ Չենք հասկանու՞մ իրար, վիճու՞մ ենք։ Ուրեմն միմյանց համար չենք, ցտեսություն։ 

Загружается новость ... "Лево"

2. Նրանց երկար ժամանակ է պետք բացվելու համար

Ուղեղը երբեք չի դադարում աշխատելուց` վերհանելով զանազան մանրամասներ և պատճառներ, թե ինչու ամեն ինչ սխալ ընթացք ստացավ։ Որպես արդյունք` խելացի մարդիկ դժվարությամբ են բացվում ուրիշին` նրանք գիտեն և հասկանում են, որ ցանկացած հարաբերություններ ռիսկ են պարունակում։ Հենց այդ պատճառով էլ նրանք հաճախ անհաղորդ և սառը տեսք ունեն, թեև իրականում այդպես չէ։ 

3. Նրանք հենվում են անցյալում ունեցած փորձին

Եվս մեկ ծուղակ խելացի մարդկանց համար։ Այն, ինչ քայքայել է նրանց նախորդ հարաբներությունները, պարտադիր չէ, որ քայքայի ներկա հարաբերությունները, բայց նրանք դժվար են դա գիտակցում։ Նրանք լավ են հիշում, թե որքան ցավոտ էր բաժանվել նախորդ անգամ, և այդ փորձը տեղափոխում են այն մարդկանց վրա, ում հետ մտերիմ են ներկայում։

4. Միայնակ մնալը նրանց գիտակցված ընտրությունն է

Այո, դա այդպես է։ Խելացի մարդիկ գիտակցում են, որ իրենց ավելի լավ և հարմար է մենակ լինել, քան ոչ իրեն համահունչ մարդու հետ։ Դա նրանց գիտակցված և մտածված որոշումն է։ Մեծամասնությամբ այդպիսի մարդիկ միայնակ են ոչ թե հանգամանքների բերումով, այլ այն պատճառով, որ իրենք են այդպես ուզում և հիանալի են իրենց զգում այդ կարգավիճակում։ -0-