Պարգև Սրբազանը լավ է, այս առավոտ արդեն պետք է սկսի բուժումը. Մայր Աթոռ
20.11.2020,
17:55
Մայր Աթոռից հայտնեցին, որ Պարգև Սրբազանը լավ է, այս առավոտ արդեն պետք է սկսի բուժումը
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը քիչ առաջ հայտնեց, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը լավ է, այս առավոտ պետք է սկսի իր բուժումը։
«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։ Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ», – նշել է Վահրամ Քահանա Մելիքյանը Facebook–յան իր էջում։
Նշենք, որ այսօր լուրեր էին շրջանառվում Պարգև Սրբազանի մահվան մասին։ նոյեմբերի 16–ին հայտնի դարձավ, որ Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել և բուժման նպատակով կուղևորվի ԱՄՆ։–0–