Պահածոյացված մրգեր. օգու՞տ, թե՞ վնաս

01.12.2019, 17:55
Ոմանց մոտ հարց է առաջանում` արդյոք հնարավո՞ր է թարմ միրգը փոխարինել պահածոյացված մրգով, որը վաճառվում է թիթեղյա բանկաներում
Պահածոյացված մրգեր. օգու՞տ, թե՞ վնաս

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշնանն ու ձմռանը խանութներում դժվար է գտնել թարմ միրգ։ Այդ պատճառով ոմանց մոտ հարց է առաջանում` արդյոք հնարավո՞ր է թարմ միրգը փոխարինել պահածոյացված մրգով, որը վաճառվում է թիթեղյա բանկաներում, հաղորդում է medikforum.ru –ն` հղում անելով «Аргументы и факты» հրատարակությանը։ 

Այս հարցին պատասխանել է սննդաբան Աննա Իվաշկևիչը։ 

Մասնագետի խոսքով, նման մթերքը և′ օգտակար է, և′ վնասակար։ Պետք չէ փորձագետ լինել հասկանալու համար, որ պահածոյացված միրգն օգտակար նյութերի և վիտամինների պարունակությամբ զիջում է թարմ և սառեցված մրգերին։ Բացի այդ, պահածոյացված միրգն ավելի շատ շաքար է պարունակում։

Загружается новость ... "Лево"

«Պահածոյացված և թիթեղյա բանկաներում պահվող ցանկացած մթերք համարվում է պակաս օգտակար, քանի որ այն ոչ միայն պահածոյացվում է, այլև օքսիդանում է բանկայի թիթեղից», – նշել է Աննա Իվաշկևիչը։

Սակայն որոշ մարդկանց համար նման մթերքը կարող է օգտակար լինել։ Օրինակ եթե մարդն ունի շաքարային դիաբետ, ապա ավելի լավ կլինի, եթե նա օգտագործի պահածոյացված միրգ, քան տորթ կամ հրուշակեղեն։ Նույնը վերաբերում է նաև նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից։ Պահածոյացված մթերքը պարունակում է շատ ավել քիչ վնասակար ճարպեր։

Փորձագետը նաև խորհուրդ է տալիս պահածոյացված միրգն օգտագործել առանց հյութի և ոչ մի դեպքում չհամարել, որ այն կարող է փոխարինել թարմ և սառեցված մրգին։–0–