Օգտակար և համեղ. ցածր կալորիականությամբ մթերքներ, որոնք հագեցնում են

20.04.2022, 14:23
Որո՞նք են ցածր կալորիականությամբ մթերքները, որոնք հագեցնում են քաղցը
Օգտակար և համեղ. ցածր կալորիականությամբ մթերքներ, որոնք հագեցնում են
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արագ հագենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքներ օգտագործել, գրում է «Медик-Форум» պորտալը:

Загружается новость ... "Лево"

Սննդի ոլորտի մասնագետները նշում են ցածր կալորիականություն ունեցող մթերքները, որոնք արագ ազատում են քաղցի զգացումից` այդ կերպ կանխելով շատակերությունը և ավելորդ քաշի առաջացումը: Ընդհանուր առմամբ փորձագետները խորհուրդ են տալիս սնունդ, որը պարունակում է քիչ ճարպեր և պարզ ածխաջրեր:

Միրգ և բանջարեղեն. շատ ջուր են պարունակում, ինչպես նաև լուծվող և չլուծվող սննդային մանրաթելեր: Դրանց օգտագործումը խթանում է մարսողությունը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի այդ, մրգերն ու չորամրգերը զանազան պատրաստի անուշեղենի լավ այլընտրանք են:

Ձուկ, թռչնամիս, ոչ ճարպոտ միս. այս սննդամթերքն արագ և երկար ժամանակով հագեցնում է քաղցը սպիտակուցի բարձր պարունակության հաշվին: Դրանք ավելի լավ է ուտել խաշած և կամ շոգեխաշած:

Բարդ ածխաջրեր. սրանք անհրաժեշտ են, որ մարդու օրգանիզմն էներգիա ստանա լիարժեք գոյության համար, դրանց օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և գլխուղեղի ակտիվությունը: Բարդ ածխաջրերը վերամշակվում են մարդու օրգանիզմում և էներգիա են հաղորդում: Բարդ ածխաջրերի աղբյուր են ամբողջահատիկը, ընդեղենը, բանջարեղենը և կանաչեղենը: -0-