Միշա Գալուստյան, Ժասմին, Սոսո Պավլիաշվիլի․ գիտե՞ք այս և այլ հայտնի մարդկանց իսկական անունները (ՖՈՏՈ)

24.03.2020, 17:56
Միշա Գալուստյան , Ժասմին , Սոսո Պավլիաշվիլի․ գիտե՞ք այս և այլ հայտնի մարդկանց իսկական անունները․ ՖՈՏՈ
Միշա Գալուստյան, Ժասմին, Սոսո Պավլիաշվիլի․ գիտե՞ք այս և այլ հայտնի մարդկանց իսկական անունները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Աստղերի անունները հնչուն և գեղեցիկ են թվում։ Բայց ոչ բոլոր հայտնի մարդկանց անուններն են ծննդյան օրվանից այնպիսին, ինչպես մենք գիտենք։ Ոմանք մականուն են մտածել, ոմանք էլ՝ ձևափոխել իրենց հարազատ անունները։ Նրանց անունները մանրամասն ներկայացրել է MedikForum.ru-ն։

Ստաս Պյեխա (Стас Пьеха) – Ստանիսլավ Գերուլիս (Станислав Герулис)

 - рис.1

Ստասը մինչև 7 տարեկանը հոր ազգանունն է կրել։ Նրա ծնողը Լիտվացի երգիչ, երգահան Պյատրաս Գերուլիսն է։ Երբ սեփական երաժշտական կարիերան ստեղծելու հարց է ծագել, երգիչը որոշել է հայտնի տատիկի ազգանունը վերցնել։

Միխայիլ Գալուստյան (Михаил Галустян ) – Նշան Գալուստյան (Ншан Галустян)

 - рис.2

Ծնվելիս՝ ապագա երգիծաբանին անվանել են հորական պապի անունով։ Սակայն, ավելի ուշ, նա փոխել է անունը ռուսական ականջին ավելի հարմար անունով, ինչպես մենք նրան ճանաչում ենք։

Պելագեյա (Пелагея ) – Պոլինա Սմիրնովա (Полина Смирнова)

 - рис.3

Ծնողները ցանկացել են աղջկան հնչուն և գեղեցիկ անուն տալ։ Պոլինա անունը նա ստացել է զագսի աշխատողի սխալի պատճառով։ Երբ Պելագեյան անձնագիր է ստացել, որոշել է փոխել անունը։ Ինչպես նաև փոխել է ազգանունը․ դարձել է Խանովա, ինչպես իր մայրիկը։

Ժասմին (Жасмин )– Սառա Մանախիմովա (Сара Манахимова)

Քչեր գիտեն, որ արևելյան արտաքինով աղջկա՝ Ժասմինի իսկական անունն, իրականում, Սառա է։ Ազգանունը նրա հայրիկնինն է։

Բորիս Ակունին (Борис Акунин ) – Գրիգորի Չխարտիշվիլի (Григорий Чхартишвили)

Ազգությամբ վրացին մականուն է ընտրել ճապոնական ոճով։ Ակունինը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «չարի կողմը պահող՝ ականավոր անձնավորություն»։

Զառա (Зара )– Զարիֆա Մգոյան (Зарифа Мгоян)

 - рис.4

Ռուսական աստղի իսկական անունը կրճատվել է՝ ստանալով բեմական մականուն։ Ի դեպ, Զառան հայկական արմատներ ունի։

Լարիսա Դոլինա (Лариса Долина ) - Լարիսա Կուդելման (Лариса Кудельман)

Լարիսային հրեական ազգանունը դուր չէր գալիս։ Մոր ազգանունն ավելի լավ էր հնչում, այդ պատճառով երգչուհին այն որպես բեմական անուն է վերցրել։

Միգել (Мигель ) – Սերգեյ Միգելի Շեստեպյորով (Сергей Мигельевич Шестепёров)

Սերգեյը վառ անուն ունի իր՝ ազգությամբ կուբացի հոր պատվին։ Պետք է նշել, որ նրա արտաքինը բավականին համահունչ է ընտրած անվան հետ։

Կսենիա Բորոդինա (Ксения Бородина )– Կսենիա Ամոևա (Ксения Амоева)

 - рис.5

«Дом-2»-ի հաղորդավարուհին մինչև 18 տարեկանը կրել է հոր ազգանունը։ Սակայն, հետո, նա լքել է ընտանիքը և Կսենիան՝ հորից վիրավորված, վերցրել է մոր ազգանունը և հայտնի դարձել հենց այդ ազգանունով։

Սոսո Պավլիաշվիլի (Сосо Павлиашвили ) – Իոսիֆ Պավլիաշվիլի (— Иосиф Павлиашвили)

 - рис.6

Իոսիֆ անվան փաղաքշական տարբերակը Պավլիաշվիլիին բեմի համար ավելի ընդունելի է թվացել։ Այդ անունով էլ մենք նրան ճանաչում ենք։-0-