Մի՞գուցե շորն այն չէ. Գարիկ Մարտիրոսյանի կինը փորձել է կրկնել ռուս աստղերի TikTok–ի հնարքը (ՎԻԴԵՈ)

03.06.2020, 17:30
Մի՞գուցե շորն այն չէ. Գարիկ Մարտիրոսյանի կինը փորձել է կրկնել ռուս աստղերի TikTok–ի հնարքը. ՎԻԴԵՈ
Մի՞գուցե շորն այն չէ. Գարիկ Մարտիրոսյանի կինը փորձել է կրկնել ռուս աստղերի TikTok–ի հնարքը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում փորձում է կրկնել ռուս աստղերի հնարքը։

Загружается новость ... "Лево"

Ռուսական շոուբիզնեսի բազմաթիվ աստղեր տեսանյութեր են հրապարակել, որոնցում կանգնած են հայելու առջև` տնային հագուստով, մաքրում են ապակին, ինչից հետո նրանց տեսքն ակնթարթորեն փոխվում է`դառնալով ոճային։

Մարտիրոսյանի կինը ևս կանգնել է հայելու առաջ` տնային հագուստով ու սկսել մաքրել ապակին, բայց ոչինչ տեղի չի ունեցել։

«Չհասկացա, ես TikTok–ում տեսել եմ, որ ահա այսպես անում ես (մաքրում ես ապակին) և հետո միանգամից դառնում գեղեցիկ ու երեկոյան դիմահարդարմամբ», – նշել է Լևինան։

«100 անգամ նման տեսանյութ եմ տեսել TikTok–ում։ Չեմ հասկանում, թե ի՞նչն այդպես չեմ անում, մի՞գուցե շորն այն չէ», – գրել է Լևինան։
Հետևորդները միանգամից գնահատել են Լևինայի հումորի զգացումը։–0–