Կրասնոյարսկում 13–ամյա աղջիկը հղիացել է 10 տարեկան տղայից
18.01.2020,
13:55
Կրասնոյարսկում 13–ամյա աղջիկը հղիացել է իր 10–ամյա սիրեցյալից

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կրասնոյարսկում բնակվող 13 տարեկան աղջիկը երեխա է սպասում իր 10–ամյա սիրեցյալից։
Ինչպես հաղորդում է ren.tv–ն, հղում անելով «Կոմսոմոլսկայա պրավդա»–ին, աղջիկը սովորում է 7–րդ դասարանում, իսկ ապագա երեխայի հայրը` 4–րդ դասարանում։
Հղիությունը 7 շաբաթական է։ Աղջկա ընտանիքը որոշել է պահպանել հղիությունը։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։–0–