Կինը 7 ամսում նիհարել է 33կգ–ով ու բացահայտել նիհարելու գաղտնիքը (ՖՈՏՈ)

10.05.2020, 18:43
Կինը 7 ամսում նիհարել է 33կգ–ով ու բացահայտել նիհարելու գաղտնիքը. ՖՈՏՈ
Կինը 7 ամսում նիհարել է 33կգ–ով ու բացահայտել նիհարելու գաղտնիքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հնդկաստանում բնակվող կինը բացահայտել է նիհարելու գաղտնիքը, որի օգնությամբ նա 7 ամսում ազատվել է 33կգ ավելորդ քաշից։ Նրա խորհուրդները հրապարակել է The Times of India–ն, գրում է lenta.ru–ն։

«Մինչև հղիությունս բավականին նիհար էի։ Մոտ 25կգ քաշ ավելացրեցի առաջին հղիությունից հետո, սակայն իսկական խնդիրները սկսվեցին երկրորդ երեխայի ծնունդից հետո։ 55 կիլոգրամի փոխարեն կշռում էի 90կգ», – պատմում է 35–ամյա Ռուպսիխա Բորա Դեորին (Rupsikha Borah Deori)։

Ավելորդ քաշի պատճառով նա մեջքի ցավեր ուներ և դժվարությամբ էր կատարում տնային գործերը։

Загружается новость ... "Лево"

Նիհարելու համար կինը գրեթե դադարեց ուտել և շուտով ափսոսաց դրա համար։

«Կային օրեր, երբ ուտում էի միայն աղցան կամ բանան։ Արդյունքում սկսեցի զգալ հոգնածություն, գրգռվածություն և սկսեցի ավելի շատ ուտել ու շուտով հավաքեցի կորցրած կիլոգրամները», – հիշում է կինը։

Երկրորդ փորձն ավելի հաջող էր։ Ոգեշնչվելով ամուսնուց` Դեորին սկսեց լրջորեն զբաղվել ֆիտնեսով։ Նա նաև կազմեց նոր սննդակարգ, որը բաղկացած էր իր սիրած ուտելիքներից։ Դեորին պարզապես կրճատեց շաքարի, հավելումների քանակը, վնասակար և կոնսերվացված սնունդը։

Առավոտյան նա ուտում է վարսակափաթիլով շիլա, բանան և ձվի սպիտակուց, ցերեկը` հավի կրծքամիս ու բրինձ, երեկոյան` ձուկ կանաչեղենով և ընկույզով։

Նրա խոսքով, գաղտնիքն այսօրվա օրով ապրելն է, պետք չէ մեծ պլաններ կառուցել։ Դա թույլ է տալիս ամբողջությամբ կենտրոնանալ կարճաժամկետ նպատակների վրա։–0–