Ժամանակն անզոր է նրա առաջ. 50–ամյա Ջենիֆեր Լոպեսը կրքոտ լուսանկար է հրապարակել լողավազանից (ՖՈՏՈ)

30.04.2020, 10:00
50–ամյա Ջենիֆեր Լոպեսը կրքոտ լուսանկար է հրապարակել լողավազանից. ՖՈՏՈ
Ժամանակն անզոր է նրա առաջ. 50–ամյա Ջենիֆեր Լոպեսը կրքոտ լուսանկար է հրապարակել լողավազանից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան աստղ 50–ամյա Ջենիֆեր Լոպեսը գտնվում է ինքնամեկուսացման մեջ փեսացուի` Ալեքս Ռոդրիգեսի և երեխաների հետ Ֆլորիդայում գտնվող իրենց տանը։

Լոպեսը զբաղվում է մեդիտացիայով, լիցքաթափվում է և ձգտում է պարզության։ Սակայն չի մոռանում երկրպագուների մասին։ Օրերս նա թեժ լուսանկար է հրապարակել լողավազանից, գրում է life.ru–ն։

Լուսանկարում աստղ կրում է սպիտակ հասարակ լողազգեստ` շատ խորը բացվածքով, որի տակից երևում է Լոպեսի կուրծքը։ Նաը չի նայում տեսախցիկի օբյեկտիվին, մազերն այնպիսի տեսք ունեն, կարծես հարդարված չեն։ 

Սեքս խորհրդանիշի խոսքով, նա օգտագործում է ինքնամեկուսացման հնարավորությունը` թույլ տալով օրգանիզմին հանգստանալ, այդ թվում` վնասված մազերին և եղունգներին, գրում է People–ը։ 

Լոպեսի լուսանկարը մի քանի օր արժանացել է 405 հազարի like–ի Facebook-ում և ավելի քան 3մլն սրտիկների Instagram–ում։

Աստղի երկրպագուները նշել են, որ Լոպեսը լավն է ցանկացած տեսքով և ցանկացած տարիքում։ Նա այնպիսի տեսք ունի կարծես ժամանակն անզոր է իր առաջ։

Սակայն աստղը նշել է, որ անգամ կարանտինի ժամանակ աշխատում է իր վրա` ավելի լավը դառնալու համար։–0–