Ինչպես երկարացնել գնված մթերքի ժամկետը. 7 օգտակար խորհուրդ

09.07.2020, 15:45
Ինչպես երկարացնել գնված մթերքի ժամկետը. 7 օգտակար խորհուրդ
Ինչպես երկարացնել գնված մթերքի ժամկետը. 7 օգտակար խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ի՞նչ ենք մենք ամենից հաճախ անում խանութից գնված ապրանքը: Դնում ենք այն սառնարան և վերջ: Ապրանքների մեծ մասն իսկապես պետք է պահել ցածր ջերմաստիճանի պայմանում, սակայն երբեմն դա բավարար չէ:

Teleprogramma.pro-ն ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք թույլ կտան երկարացնել գնված ապրանքների «կյանքը»:

Բանան

 - рис.1

Բանանի  կապը շատ ախորժելի տեսք ունի: Սակայն տանը, ցավոք, պետք է փչացնել դրա ապրանքային տեսքը: Հարկավոր է կապից պոկել բանանը և յուրաքանչյուրի հիմքը փաթաթել կպչուն թաղանթով, ապա դնել սառնարան: Այս ամենի շնորհիվ, բանանի հասունացման գործընթացը կդանդաղի, ինչը նշանակում է, որ այն ավելի ուշ կսևանա և կփափկի:

Սխտոր

 - рис.2

Սխտորի գլուխը կարևոր է պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լավագույն տարբերակը բաց տուփն է: Չարժե սխտորը պահել սառնարանում կամ նկուղում, քանի որ ցածր ջերմաստիճանում սխտորի մեջ կուտակվում է հատուկ նյութ, ինչի հետևանքով սպիտակ փափուկ միջուկը դառնում է կապույտ կամ կանաչավուն:

Նեխուր

 - рис.3

Նեխուրը յուրահատուկ խնամք է պահանջում: Որպեսզի նեխուրի ցողունները մնան կանաչ և խրթխրթան, հարկավոր է նրանց հետևել ծաղկի պես: Հարկավոր է կտրել ներքևի հատվածը և ուղղահայաց դիրքով դնել ջրով բանկայի կամ կուժի մեջ: Նույն կերպ կարելի է երկարացնել նաև ծնեբեկի պահպանման ժամկետը: 

Հատապտուղներ

 - рис.4

Որպեսզի ելակը, ազնվամորին և այլ հատապտուղները թարմ մնան և շուտ չբորբոսնեն, հարկավոր է դրանք լվանալ ոչ թե սովորական ջրով, այլ քացախի թույլ լուծույթով: Նման «ախտահանումից» հետո հարկավոր է ևս մեկ-երկու անգամ լվանալ հատապտուները հոսող ջրի տակ: Այս ամենը թույլ կտա պահել հատապտուղները երկու շաբաթ ավելի երկար:

Կարտոֆիլ

 - рис.5

Հաճախ կարտոֆիլի պալարները խառնված են լինում սոխի հետ։ Խորհուրդ չի տրվում պահել կարտոֆիլը այդ տեսքով: Պալարները կարող են կամ շատ արագ փտել կամ արմատակալել: Հարկավոր է այն պահել առանձին:

Կանաչեղեն

 - рис.6

Սկզբում հարկավոր է լվանալ սամիթը կամ մաղադանոսը (նույնիսկ եթե այն ձեզ անմիջապես պետք չէ), ապա դնել սառնարան: Սակայն փաթեթի մեջ կանաչին «կխեղդվի», իսկ առանց դրա՝ կդեղնի: Կա երկու լուծում՝ կարելի է դնել կանաչին անցքերով տոպրակի մեջ կամ փաթաթել խոնավ սրբիչով:

Շաքար

 - рис.7

Շաքարը շաքարամանում կամ տուփի մեջ պահելու դեպքում այն շատ արագ կարծրանում է: Ուստի, հարկավոր է այն լցնել տոպրակի մեջ և դնել սառցախցիկում: Հարկավոր է հանել այն օգտագործելուց 10-15 րոպե առաջ:

Պանիր

 - рис.8

Հարկավոր է ազատվել խանութի պոլիէթիլենային թաղանթից, ապա փաթաթել պանրի կտորը կալկայով և դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ`ավելացնելով 1-2 կտոր ռաֆինադ, ինչը կօգնի կանխարգելել բորբոսի առաջացումը:

Տորթ

 - рис.9

Լինում է, որ նույնիսկ տոնական սեղանի շուրջ հավաքված մեծ թվով հյուրերը չեն կարողանում ամբողջությամբ ուտել տորթը: Որպեսզի բիսկվիտը չչորանա, հարկավոր է ատամի չոփիկներով տորթի կտորների վրա կպցնել հացի կտորներ: Առավոտյան տարթի կտորները կլինեն փափուկ և նույնքան համեղ:–0–