Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
24.02.2020,
19:47
Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին ասվում է դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Թովմասյանը վարչապետից պահանջում է ներողություն խնդրել վիրավորական հայտարարությունների համար և հերքել իրեն հասցեագրված տեղեկատվությունը, ինչը զրպարտություն է:
Հայցադիմումը ներկայացվել է դատարան փետրվարի 21-ին, գործը քննելու է դատավոր Գայանե Խաչատրյանը:
Թովմասյանի գործը
Հոկտեմբերի 17–ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Իշխանությունը յուրացնելը» հոդվածով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա։ Պատգամավորի կարծիքով, Թովմասյանն օրենքի խախտմամբ է ընտրվել ՍԴ դատավոր։ Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։
Հրայր Թովմասյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը 2010-ից 2015 թվականները, իսկ 2018 թ.-ի գարնանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ:-0-