ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մարդկանց մեծ մասն անգամ չի կասկածում, որ հիպերտոնիա ունի։ Այդ իսկ պատճառով կարևոր է ուշադրություն դարձնել օրգանիզմի աշխատանքի որոշ արտաքին դրսևորումներին, որոնք կարող են վկայել արյան բարձր ճնշման մասին։
Загружается новость ... "Лево"
Medikforum–ի հաղորդմամբ, հիպերտոնիայի վտանգն առաջին հերթին այն է, որ այն ավելացնում է որոշ մահացու բարդությունների ռիսկը, այդ թվում` սրտային նոպաները։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ բարձր ճնշումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում արյունատար անոթների և կենսական կարևորություն ունեցող օրգանների վրա։
Բայց միշտ չէ, որ հեշտ է բացահայտել զարկերակային բարձր ճնշումը, քանի որ հիպերտոնիան վաղ փուլերում որևէ նկատելի ախտանիշեր չունի։ Ախտանիշերից առավել տարածված են գլխացավը (պացիենտները հաճախ բողոքում են ուժեղ գլխացավերից), անհանգստության բարձր զգացումը, հևոցը, արյունահոսությունը քթից, նկատելի սրտխփոցը, պարանոցի հատվածում զարկերի զգացողությունը, գրում է Express հրատարակությունը` հղում անելով Riverside Health System –ի մասնագետներին։
Փորձագետները նշում են, որ այս ախտանիշերը սովորաբար զարգանում են զարկերակային շատ բարձր ճնշման դեպքում, այսինքն, երբ մարդը դրանք նկատում է, մեծ է այն բանի հավանականությունը, որ հիպերտոնիան նոր չի զարգանում, այլ այն կա արդեն բավականին երկար ժամանակ։
Հաշվի առնելով ախտանիշերի բացակայությունը` մեծահասակները պետք է կանոնավոր կերպով ստուգեն զարկերակային ճնշումը և բարձր ցուցանիշների դեպքում դիմեն մասնագետներին։–0–