5 դիմակ` վարսերի շքեղ և առողջ տեսքի համար

27.12.2020, 15:46
Եթե չեք հասցրել գնալ գեղեցկության սրահ, ապա այս դիմակները կվերականգնեն մազերի փայլն ու արտաքին տեսքը հաշված րոպեներում
5 դիմակ` վարսերի շքեղ և առողջ տեսքի համար
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եթե չեք հասցրել գնալ գեղեցկության սրահ, ապա այս դիմակները կվերականգնեն մազերի փայլն ու արտաքին տեսքը հաշված րոպեներում, գրում է cosmo.ru-ն:

Ավոկադոյով դիմակ վնասված մազերի համար

• 1 դեղնուց• 1 ավոկադո
• 3 ճ.գդալ ձիթապտղի ձեթ
• 1 ճ.գդալ մեղր

Մազերը պետք է լվանալ առանց բալզամի: 10-15 րոպե անց մի փոքր տաքացված ձիթապտղի ձեթին ավելացնել նախապես մաքրած և խյուսի վերացրած ավոկադո, մեղր և դեցնուց և հարել բլենդերում: Քսեմ մազերին` ծայրերից բարձրանալով դեպի արմատներ, բայց արմատներին չքսել: Թողնել 30 րոպե` փաթաթելով սրբիչով: Այնուհետև լվանալ գոլ ջրով:

Ձիթային դիմակ չոր մազերի համար

• 2 ճ.գդալ ձիթապտղի յուղ
• 5 ճ.գդալ կոկոսի յուղ

Կոկոսի յուղը տաքացնել հենց շշով տաք ջրի մեջ, որ հեղուկանա, խառնել յուղերը կերամիկ կամ ապակե տարայի մեջ: Տաքացնել այն գոլորշու վրա, որ տաքանա, բայց չայրի:
Տաք վիճակում քսել մազերին ողջ երկարությամբ, փաթաթել սրբիջով: Պահել ոչ պակաս, քան 20 րոպե: Այնուհետև լավ լվանալ:

Խնձորի քացախով դիմակ յուղոտ մազերի համար

 - рис.1

• 2 ճ.գդալ խնձորի քացախ
• ½ երիցուկի թուրմ
• 1 գոլ ջուր
• Լվանալ և մզել մազերը: Խառնել բոլոր բաղադրիչները, քսել մազերի ողջ երկարությամբ, պահել 3-5 րոպե, լվանալ գոլ ջրով: Դրանից հետո մազերը կդառնան ավելի փարթամ և կպահպանեն թարմ տեսքը:

Կոնյակով դիմակ խամրած մազերի համար

• 1 դեղնուց
• 3 ճ.գդալ կոնյակ
• 2 ճ.գդալ թթվասեր

Լվանալ մազերը, խոնավությունը քաշելուց հետո խառնել բոլոր բաղադրիչները և քսել մազերի ողջ երկարությամբ: Պահել կես ժամ, լվանալ:

Վարսակափաթիլներով դիմակ բարակ մազերի համար

• ½ բաժակ վարսակափաթիլներ
• Ձիթապտղի յուղ

Փաթիլները մանրացնել, լցնել տաք ջուր, որ թանձրանա, ավելացնել ձիթապտղի յուղ: Գոլ դիմակը քսել նոր լվացած, խոնավ մազերին, պահել, մինչև սառչի: Այնուհետև լավ լվանալ, հարկ եղած դեպքում օգտագործել բալզամ:–0–