ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի ուռուցքաբանական միության մասնագետները ռիսկի գործոն են համարում սերը դեպի տաք ուտեստներ և խմիչքներ: Փորձագետները համարում են, որ 60 աստիճանից բարձր ջերմաստիճան ունեցող թեյերի և ուտեստների օգտագործումն ավելացնում է կերակրափողի և բերանի խոռոչի քաղցկեղի վտանգը: Այդ մասին գրում է rg.ru-ն` հղում անելով МедикФорум-ին:
Վտանգավոր կարող է լինել նաև սուրճը, որը պարունակում է կանցերոգեններ, որոնք իրենց հերթին առաջանում են սուրճի ունդերի բովման ժամանակ: Ամերիկացի փորձագետները նշում են, որ օրական երկու և ավել բաժակ սուրճը 41 տոկոսով ավելացնում է թոքերի քաղցկեղի վտանգն անգամ այն մարդկանց մոտ, ովքեր չեն ծխում:
Կարմիր մսի և դրանից վերամշակված սննդամթերքի օգտագործումը 43 տոկոսով ավելացնում է մահանալու ռիսկը, այդ թվում` օնկոլոգիական հիվանդություններից: Ընդ որում որպես վնասակար նյութ հատուկ առանձնացվում է նատրիումի նիտրիտը: Այն առկա է վերամշակված մսային սննդամթերքում և կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի քաղցկեղ:
Չորրորդ մահացու վտանգավոր սովորություն կարող է դառնալ գիշերային քնի պակասը, ինչը խոչընդոտում է մելատոնին հորմոնի արտադրությունը: Ըստ փորձագետների, այդ հորմոնի պակասը կարող է առաջացնել չարորակ ուռուցքներ:-0-