417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը հավակնում է հյուրընկալել կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթնաժողովը

19:37
08 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը մտադիր է թույլ չտալ, որ կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթնաժողովը՝ COP29-ը, անցկացվի Եվրոպական Միության երկրներում: Սա կարող է բացասաբար անդրադառնալ ԵՄ անդամ Բուլղարիայի կողմից գագաթնաժողովը հյուրընկալելու հնարավորության վրա՝ առավելության տալով Հայաստանին և Ադրբեջանին, որոնք նույնպես հայտ են ներկայացրել 2024 թ.-ին COP29-ն անցկացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ներքին էլեկտրոնային նամակներին:

 Ըստ հոդվածի՝ Բուլղարիան և ԵՄ-ի անդամ չհանդիսացող Հայաստանը դիմել էին գագաթնաժողովը հյուրընկալելու համար, իսկ Ադրբեջանն իր անունը հյուրընկալող երկրների թեկնածուների ցանկում ավելացրել է այս շաբաթ:

COP գագաթնաժողովը հյուրընկալելու հնարավորությունը ռոտացիոն հիմունքներով տրվում է ՄԱԿ-ի 5 տարածաշրջաններին: 2024 թ.-ին գագաթնաժողովը պետք է հյուրընկալեն Արևելյան Եվրոպայի երկրները: Տարածաշրջանի 23 երկրները պետք է հյուրընկալող երկիրն ընտրեն միաձայն: Reuters-ը նշում է, որ եթե Ռուսաստանը վետո դնի ԵՄ բոլոր երկրների վրա, ապա Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հնարավորություն ունեն անցկացնելու գագաթնաժողովը:

Ըստ հրապարակման՝ ապրիլին ՄԱԿ-ի համապատասխան մարմնում Ռուսաստանի պատվիրակությունը նամակ է ուղարկել արևելաեվրոպական ներկայացուցիչներին՝ հայտնելով, որ չի աջակցի ԵՄ երկրի թեկնածությունը:

2024 թ.-ին COP29-ը հյուրընկալող երկիրը կարող է որոշվել COP28 գագաթնաժողովի ընթացքում, որը կանցկացվի 2023 թ.-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով