Գյումրուց Չինաստան կուղարկվեն բժշկական դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ (ՖՈՏՈ)

11.02.2020, 19:23
Գյումրուց Չինաստան կուղարկվեն բժշկական դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ. ՖՈՏՈ
Գյումրուց Չինաստան կուղարկվեն բժշկական դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Գյումրուց Չինաստան կուղարկվեն բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլն։

Այս մասին այսօր որոշում է կայացվել Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստի ժամանակ։

«Բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլն Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ կուղարկվեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաք: Գյումրու քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը», – նշվում է Գյումրու քաղաքապետարանի Facebook–յան էջում:

Դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել։-0-