«Գարշելի, զզվելի». Քիմ Քարդաշյանի վրա ծիծաղել են լողափային լուսանկարի պատճառով

11.09.2020, 15:47
«Գարշելի, զզվելի». Քիմ Քարդաշյանի վրա ծիծաղել են լողափային լուսանկարի պատճառով
«Գարշելի, զզվելի». Քիմ Քարդաշյանի վրա ծիծաղել են լողափային լուսանկարի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում Մալիբուում լողափային ֆոտոշարքի ժամանակ և ենթարկվել է քննադատության օգտատերերի կողմից։

Համապատասխան կադրերը հրապարակել է Daily Mail–ը, գրում է lenta.ru–ն։

Հրապարակված լուսանկարներում 39–ամյա Քիմը կանգնած է օվկիանոսի ֆոնին թափանցիկ կտորից մոխրագույն կարճ վերնաշապիկով, որի տակից երևում է նրա կուրծքը։ Քիմը կերպարը համալրել է արևային ակնոցներով, ապարանջանով և խոշոր ոսկեգույն ականջօղերով։

Օգտատերերը մեկնաբանություններում սկսել են ծիծաղել աստղի վրա և համեմատել նրան կենդանու հետ։

«Կիսով չափ տղամարդ, կիսով չափ լամա», «Զզվելի խմբագրված լուսանկաներ», «Շաղգամի ձևի մարմին», «Օվկիանոսում արդեն շատ պլաստիկ կա, հեռու մնա այնտեղից», «Անձև», «Սկսում ես ծեր երևալ, բարի գալուստ իրական աշխարհ», «Նա պարզապես գարշելի է», – նշել են օգտատերերը մեկնաբանություններում։–0–