ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալության
«Food&Wine» պորտալը հայտարարում է մրցույթ Երևանում ամենահայտնի ռեստորանի, փաբի և սրճարանի կոչման համար։ Մրցույթն անցկացվում է երեք անվանակարգում` «Ամենահայտնի ռեստորան», «Ամենահայտնի փաբ», «Ամենահայտնի սրճարան»։
Հաղթողը որոշվելու է foodandwine.am կայքում անցկացվող քվեարկության միջոցով։
Ռեստորաններից, փաբերից և սրճարաններից հայտերն ընդունվում են մինչև 2020թ.–ի մարտի 1–ը ներառյալ։
Մասնակցության պայմաններ.
1. Ուղարկեք մասնակցության հայտը`նշելով ռեստորանի, սրճարանի, փաբի և կոնտակտային անձի անունը
[email protected] էլեկտրոնային հասցեին
2. Հայտին կցեք տարբերանշանը (լոգո)
Քվեարկությունը կանցկացվի մարտի 9–31–ը
Հաղթողները կհայտարարվեն ապրիլի 7–ին Մաղթում ենք հաջողություն մրցույթի բոլոր մասնակիցներին։