421.19
4.88
387.23
+13
Եղանակը Երևանում
Հայ

20-ամյա երիտասարդը վարկ ձևակերպելու անվան տակ 21 քաղաքացուց խաբեությամբ հափշտակել է 2 մլն դրամից ավելի գումար (ՎԻԴԵՈ)

16:15
15 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների միջոցառումներով, հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին երկու անձ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ, հաղորդում է ոստկանության մամուլի ծառայությունը: 

Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Երևանի 20-ամյա բնակիչ, այս տարվա ընթացքում մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար էր հափշտակել։
Ըստ ոստիկանության նախնական տվյալների, երիտասարդը հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրիում, վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ էր փակցրել։ Քաղաքացիների զանգերին պատասխանելով՝ նա նշել էր, որ բանկերից մեկում ունի ծանոթ և նրա միջոցով կարող է վարկ ձևակերպել։ Վարկի տրամադրումը կազմակերպելու համար երիտասարդը քաղաքացիներից պահանջել էր բջջային հավելվածի միջոցով իրեն գումար փոխանցել։ Քաղաքացիները փոխանցել էին գումարը, ինչից հետո երիտասարդն անհետացել էր։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ այս տարվա օգոստոսից մինչ օրս 20-ամյա երիտասարդը Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերի 21 բնակիչներից խաբեությամբ ստացել է ընդհանուր շուրջ՝ 2 384 000 դրամ։ Եվս մի քանի անձանցից ցանկացել էր խաբեությամբ գումար ստանալ, սակայն քաղաքացիները հրաժարվել էին փոխանցում կատարել։
Փաստերի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Բերման ենթարկված մյուս անձը այս տարվա դեկտեմբերի 4-ից, գողության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, գտնվում էր հետախուզման մեջ։ Բացի այդ, վարորդական իրավունքի վկայականից զրկված լինելու պարագայում մեքենա էր վարել։ Այդ փաստով ևս հարուցվել է քրեական գործ։

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
«Հարգելի՛ քաղաքացիներ, վարկային գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, մի՛ ընդունեք վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար»,- նշում են ոստիկանությունից:

Նաև նշվում է, որ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, ապա դիմեք ոստիկանություն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել