Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար

05.02.2021, 12:15
Ներկայացնում ենք դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք դեմքի համար նախատեսված դիմակ, որը կվերացնի ծակոտիներն ու դեմքին կհաղորդի առողջ տեսք և գույն։

Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում, գրում է fithacker.ru–ն։

Դիմակի համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ վարսակափաթիլ (овсянка), ձվի սպիտակուց և մի փոքր կաթ։ Այս բոլոր բաղադրիչները պետք է խառնել իրար։ Չոր մաշկի դեպքում կարելի է ավելացնել կես թեյի գդալ մեղր և սերուցք։ Դեմքի մաքուր մաշկի վրա պետք է քսել դիմակն ու պահել 15 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով, բամբակի փոքր կտորը թաթախել կաթի մեջ ու քսել դեմքին։–0–