Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար

18.07.2021, 13:13
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։

Այդ երկու օրերի ընթացքում հարկավոր է սնվել սովորականի նման` բացառելով միայն գազավորված ըմպելիքները, հացաբուլկեղենն ու քաղցրավենիքը, գրում է fithacker.ru–ն։

Օրը պետք է սկսել և ավարտել հատուկ դետոքս կոկտեյլներով, որոնք կարելի է պատրաստել հետևյալ բաղադրատոմսով.

Առավոտյան դետոքս կոկտեյլ

1 բաժակ ջուր

1 ճաշի գդալ մեղր

Կես թեյի գդալ աղացած կոճապղպեղ

Կես թեյի գդալ աղացած դարչին

1 ճաշի գդալ կիտրոնի հյութ 

Հարկավոր է եռացրած ջուրը լցնել այս բոլոր բաղադրիչների վրա, թողնել, որ սառչի, ինչից հետո ամբողջությամբ խմել։ 

Երեկոյան դետոքս կոկտեյլ նիհարելու համար 

2 լոլիկ

Մի փոքր սխտոր

2 ճաշի գդալ կիտրոնի հյութ

1 բաժակ ջուր 

Այս բոլոր բաղադրիչները պետք է հարել բլենդերի մեջ, խառնել ջրով և խմել քնելուց առաջ կամ միանգամից կամ կում–կում։ Կոկտեյլը խմելուց հետո որևէ այլ մթերք ուտել չի կարելի։–0–