Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան

15.06.2022, 13:14
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ Դեն Բիլզերյանը «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է հավաքում իրերը:

Բիլզերյանը հայտնել է այն երկրները, որտեղ պատրաստվում է այցելել ճամփորդության ընթացքում:

Մասնավորապես, Բիլզերյանը ճամփորդության ընթացքում կլինի Իռլանդիայում, Դուբայում, Մալդիվներում, Թայլանդում, Հայաստանում, Ֆրանսիայում:

Դեն Բիլզերյանը 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան: Այցի ընթացքում նա ՀՀ քաղաքացիություն էր ստացել։–0–