+14
Եղանակը Երևանում
Հայ

Կորոնավիրուսային թոքաբորբի 90%–ի դեպքում հակաբիոտիկն արդյունավետ չէ.փորձագետները նշել են հակաբիոտիկների չարաշահման վտանգները

16:57
22 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում, հատկաես կորոնավիրուսի պայմաններում լայնորեն տարածվել է հակաբիոտիկների օգտագործումը, ինչը լուրջ մտահոգության առիթ է դարձել:

Այս մասին նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2020-2021 թ.-ին գերակշռել է «Ազիտրոմիցին», ինչպես նաև հակասնկային «Ֆլուկոնազոլ» դեղամիջոցների օգտագործումը: Պատճառը, ըստ մասնագետի, կորոնավիրուսի տարածումն էր:

Загружается новость ... "Лево"

«Հակաբիոտիկների չարաշահման արդյունքում մանրէները ձեռք են բերում կայունություն: Կարող է գալ մի ժամանակ, երբ սպառվի հիմնական հակաբիոտիկների խումբը և սովորական, տարրական վարակիչ հիվանդության պարագայում մենք չկարողանանք օգնել հիվանդներին, և լինեն մահվան դեպքեր: Վիրուսային հիվանդությունները հակաբիոտիկներով չեն բուժվում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Նա նշեց նաև, որ հակաբիոտիկների կիրառումը լուրջ խնդիր է թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։

«ԱՀԿ-ն բազմիցս հորդորել է, ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, որպեսզի հակաբիոտիկներին զուգահեռ չկիրառվի մասնավորապես «Ֆլյուկոնազոլ» դեղամիջոցը»,-ասաց Աբովյանը։

 Մասնագետը նաև հորդորեց համաքաղաքացիներին հակաբիոտիկներ ընդունել միայն բժշկի նշանակմամբ և խիստ անհրաժեշտ դեպքերում:
ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանի խոսքով էլ, երբ նոր էր սկսել համավարակը, սկզբում նույնիսկ ուղեցույցով «Ազիտրոմիցին» հակաբիոտիկն ընդգրկված էր հիմնական նշանակվող դեղերի մեջ: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ դրա նշանակումն արդյունավետ չէ:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային թոքաբորբերի մեծ մասի դեպքում բորբոքումը պայմանավորված է միայն վիրուսով, հետևաբար հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա: Գրեթե 10%-ի դեպքում է հակաբիոտիկի կարիք լինում, երբ կա երկրորդային բակտերիալ վարակի միանալու հանգամանք»,- ասաց փորձագետը:

Սամվել Հայրումյանի խոսքով՝ քաղաքացիներից շատերը «թոքաբորբ» բառը լսելուն պես շտապում են դեղատուն՝ ամենաուժեղ հակաբակտերիալ դեղամիջոցը գնելու:

«Կորոնավիրուսային թոքաբորբերի ժամանակ` գրեթե 90 դեպքերում, բորբոքումը պայմանավորված է միայն վիրուսով, հետևաբար հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա»,- նշեց Հայրումյանը։

Ռոմելլա Աբովյանն էի իր հերթին հավելեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշ խմբի հակաբիոտիկների համար սահմանել է պարտադիր պահանջ՝ դուրս գրել միայն դեղատոմսով:

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, Աբովյանը նշեց, որ դա նախարարության լիազորությունից դուրս է: Կան համապատասխան տեսչական մարմիններ, որոնք այդ վերահսկողությունն իրականացնում են:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց