Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել է Ղազախստան. ԱԳՆ

02.02.2020, 14:08
Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող` Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել է Ղազախստան
Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել է Ղազախստան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար», – նշել է Նաղդալյանը Facebook–յան իր էջում։–0–